Ինֆորին Ակտիվ գել 40գ

Ինֆորին Ակտիվ գել 40գ

Արագ և երկարատև արդյունք

Բաղադրություն՝ գելի 1գ-ում իբուպրոֆեն 50մգ (5%), լևոմենթոլ 30մգ (3%)։

Ցուցումներ.

  • Մկանային և հոդային ցավեր
  • Ռևմատիզմ, ցավային համախտանիշի համալիր բուժում
  • Տրավմատիկ վնասվածքներ
  • Սպորտային վնասվածքներ
  • Ջլերի գերձգում
  • Սալջարդ

Առավելություններ

Արդյունավետ համակցություն

Արագ ազդեցություն

Եվրոպական որակ

Կիրառման եղանակ.

Միայն արտաքին կիրառման համար:

12 տարեկանից բարձր անձանց համար 1-4 սմ գել քսել ցավոտ հատվածին և թույլ մերսել մինչև ներծծվելը։ Կիրառումը կրկնվում է ըստ անհրաժեշտության, օրական առավելագույնը 3 անգամ՝ յուրաքանչյուր կիրառման միջև պահպանելով առնվազն 4 ժամ ընդմիջում:

Հակացուցումներ.

Գերզգայունություն իբուպրոֆենի, լևոմենթոլի, այլ ՈՍՀԴ-ի կամ դեղամիջոցի այլ բաղադրիչի նկատմամբ, Բրոնխիալ ասթմա, բրոնխոսպազմ, ռինիտ, եղնջացան՝ կապված ՈՍՀԴ -ների ընդունման հետ: Վնասված մաշկ, տեղային վարակի առկայություն, մաշկի նույն հատվածում միաժամանակ այլ դեղամիջոցների օգտագործում։ Հղիություն, մինչև 12 տարեկան տարիք։

Թողարկման ձև. Իբուպրոֆեն 5%+Լևոմենթոլ 3% 40գ դոնդող ալյումինե պարկուճի և ստվարաթղթե տուփի մեջ՝ ներդիր-թերթիկի հետ միասին:

Պահպանման պայմաններ. պահել 250С-ից ոչ բարձր ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի վայրում: Չսառեցնել։

Արտադրող․ Բալկանֆարմա-Ռազգրադ ԱԴ, Բուլղարիա։

Տես նաև. https://spey.am/