Դիլազա՝ ազիթրոմիցին 500մգ
Դիլազա՝ ազիթրոմիցին 500մգ
Ընդունել միայն բժշկի ցուցմամբ
Բաղադրություն. 1 դեղահատում՝ ազիթրոմիցին 500մգ:
Դեղաբուժական խումբ. լայն սպեկտրի հակաբիոտիկ, մակրոլիդ-ազալիդ:
Ցուցումներ.
- միջին ականջի սուր բակտերիալ բորբոքում (օտիտ)
- ֆարինգիտ, տոնզիլիտ (նշիկաբորբ)
- քրոնիկ բրոնխիտի սրացում
- թեթև և միջին ծանրության արտահիվանդանոցային թոքաբորբ
- մաշկի և փափուկ հյուսվածքների վարակներ
- չբարդացած, Chlamydia trachomatis-ով պայմանավորված ցերվիցիտ և միզուկաբորբ (ուրեթրիտ):
Կիրառման եղանակ և դոզավորում. ըստ բժշկի նշանակման: Ներքին ընդունման համար:
Մեծահասակներ`
500մգ օրական 1 անգամ, 3 օրվա ընթացքում (ընդհանուր դեղաչափը՝ 1500 մգ): Որպես այլընտրանք՝ նույն ընդհանուր դեղաչափը (1500 մգ) կարող է ընդունվել նաև հինգ օրվա ընթացքում՝ 500 մգ առաջին օրը, իսկ 2-5 օրերը՝ 250 մգ:
Չբարդացած, Chlamydia trachomatis-ով պայմանավորված ցերվիցիտի և միզուկաբորբի բուժման համար դեղաչափը կազմում է 1000 մգ միանվագ:
Ազիտրոմիցինի դեղահաբերը պետք է նշանակվեն միայն 45 կգ-ից ավելի քաշ ունեցող երեխաներին՝ խստորեն բժշկի կողմից սահմանված կարգով:
Հակացուցումներ. գերզգայունություն ակտիվ նյութի, էրիթրոմիցինի, մակրոլիդային և կետոլիդային հակաբիոտիկների, լակտոզայի կամ օժանդակ բաղադրիչների նկատմամբ:
Պահպանում. պահել փակ վիճակում, մինչև 25˚C ջերմաստիճանում, լույսից պաշտպանված վայրում:
Թողարկման ձև. 3 դեղահաբ 1 բլիստերում ստվարաթղթե տուփի մեջ՝ ներդիր-թերթիկի հետ միասին:
Արտադրող. INDUSTRIA QUIMICA Y FARMACEUTICA VIR, S.A., Իսպանիա: