Արդյունավետ բուսական խորխաբեր դեղամիջոց
Ալտե օշարակ
Արդյունավետ բուսական խորխաբեր դեղամիջոց
Բաղադրություն. 100մլ օշարակում՝ տուղտ դեղատուի արմատ (մացերատ)՝ 6,5գ: Օժանդակ նյութեր՝ սախարոզա, բենզոաթթու, էթանոլ:
Դեղաբուժական խումբ. բուսական խորխաբեր միջոց:
Ցուցումներ. նվազեցնում է բերանի խոռոչի և կոկորդի լորձաթաղանթի գրգռվածության և դրա հետ կապված հազի ախտանիշները:
Կիրառման եղանակ և դոզավորում. 3-ից 12տ երեխաներ՝ 5 մլ, օրական մինչև 3 անգամ։ 12տ դեռահասներ և մեծահասակներ՝ 10 մլ, օրական 3-4 անգամ. Օգտագործման միջին տևողությունը 7 օր:
Հակացուցումներ. գերզգայունություն ակտիվ կամ որևէ օժանդակ բաղադրիչի նկատմամբ:
Հատուկ զգուշացումներ. ասթմա, շաքարային դիաբետ, հղիություն և կրծքով կերակրման շրջան:
Պահպանում. պահել փակ վիճակում, մինչև 25˚C ջերմաստիճանում, լույսից պաշտպանված վայրում:
Թողարկման ձև. 125մլ օշարակ մուգ ապակե շշում՝ չափիչ գլխիկով և ներդիր թերթիկով, ստվարաթղթե տուփի մեջ:
Արտադրող. «GEMI» Լեհաստան: