Մագնետոն - Մագնեզիում 50մգ և վիտամին B6 5մգ

Մագնետոն - Մագնեզիում 50մգ և վիտամին B6 5մգ

Կենսաբանական ակտիվ հավելում (ԿԱՀ)

Բացթողնման ձև. պատիճներ 575մգ զանգվածով; 30 պատիճ պլաստմասե տարայում, ստվարաթղթե տուփի մեջ:

Բաղադրություն. 1 պատիճում՝ մագնեզիում - 50մգ (մագնեզիումի ցիտրատ-309,4մգ) և վիտամին B6 - 5մգ (պիրիդօքսինի հիդրոքլորիդ):

Կիրառման ոլորտ. «Մագնետոն»-ը խորհուրդ է տրվում օգտագործել որպես ընդհանուր ամրապնդող միջոց՝ թեթև տագնապայնության, թուլության, դյուրագրգռության, քնի թեթև խանգարումների, հիպոմագնեմիայի, մկանային ցնցումների, բարձր հոգեհուզական և ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, որպես մագնեզիումի և վիտամին B6-ի աղբյուր:

Օգտագործման եղանակ. 14 տարեկանից բարձր անձանց ընդունել օրական մեկ պատիճ, ուտելու ժամանակ, բավարար քանակի ջրով:

Ընդունման տևողություն խորհուրդ է տրվում օգտագործել 2 ամիս։ Անհրաժեշտության դեպքում ընդունումը կարելի է կրկնել։

Հակացուցումներ կրծքով կերակրման ժամանակ և մինչև 14 տարեկան երեխաներ:

Զգուշացումներ. «Մագնետոն»-ն ունի լավ տանելիություն, այնուամենայնիվ, ԿԱՀ որևէ բաղադրիչի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում հարկավոր է դադարեցնել կիրառումը։ Օգտագործելուց առաջ ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ։ Հղիները նախքան օգտագործումը պետք է խորհրդակցեն բժշկի հետ։ Պարունակում է ներկանյութ (դեղին «արևի մայրամուտ»), որը կարող է բացասաբար ազդել երեխաների ակտիվության և ուշադրության վրա։

Ակտիվ

նյութեր

Քանակությունը 1 պատիճում (% բարձրագույն թույլատրելի քանակից)

Կիրառման բարձրագույն թույլատրելի քանակ 100%

Մագնեզիում

(մագնեզիումի ցիտրատ)

 

50 մգ (6.25 %)

 

800 մգ

Վիտամին B6

(պիրիդօքսինի հիդրոքլորիդ)

 

5 մգ (83.33%)

 

6 մգ

 

Պահպանման պայմաններ. պահել չոր, 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, փակ վիճակում, երեխաների համար անհասանելի վայրում:

Պահպանման ժամկետ. 2 տարի:

Արտադրող. «Տոնուս-Լես» ՍՊԸ, Հայաստան:

Ազդեցության լայն սպեկտր