Ակվատոն բեբի, կաթիլներ
Ակվատոն բեբի, կաթիլներ 0+ ամսական
Երեխաների և մեծահասակների քթի խոռոչը լվանալու միջոց
100% բնական ծովի ջուր
0,9% աղի լուծույթ
Կիրառման ոլորտ.
- քթի խոռոչի սուր և քրոնիկ բորբոքումների կանխարգելման և համալիր բուժման համար
- քթի խոռոչի նախապատրաստում դեղերի օգտագործման համար
Հնարավոր է ամենօրյա օգտագործում
Կիրառման եղանակ.
- համալիր բուժման դեպքում՝ 1-2 կաթիլ յուրաքանչյուր քթանցքի մեջ օրական 4 անգամ
- ուժեղ հարբուխի դեպքում՝ լվանալ յուրաքանչյուր քթանցքը օրական 4 անգամ
- կանխարգելում և ամենօրյա հիգիենա՝ քթի խոռոչի լվացում օրական 2-3 անգամ
Կիրառման տևողությունը և հաճախականությունը սահմանափակված չեն
Հատուկ հրահանգներ.
կարող է օգտագործվել հղիության և կրծքով կերակրման ժամանակ
Պահպանման պայմաններ. +10 °C +30 °C ջերմաստիճանային պայմաններում, երեխաների համար անհասանելի վայրում։ Հեռու պահել արևի ուղիղ ճառագայթներից։
Թողարկման ձևը. յունիդոզաներ (սրվակներ) 2մլ x30
Պիտանելիության ժամկետ. 3 տարի, ստերիլ:
Արտադրող. «Գրոտեքս» ՍՊԸ, ՌԴ:
Ներմուծող. «Տոնուս-Լես» ՍՊԸ: