Ֆորկորիում

Ֆորկորիում

Ավելին քան բուժում

Արտաքին կիրառման համար նախատեսված համակցված կորտիկոստերոիդ

Բաղադրություն.  նրբաքսուքի 1գ պարունակում է ՝ մոմետազոն՝ 0,5մգ , գենտամիցին՝ 1մգ, դեքսպանթենոլ՝ 50մգ, էկոնազոլ՝ 10մգ:

Ցուցումներ.

  • մաշկախտ, որն ուղեկցում է բակտերիալ և սնկային վարակով,
  • ատոպիկ մաշկաբորբ, ալերգիկ մաշկաբորբ,
  • թրմոր (էկզեմա)
  • մաշկասնկախտ,
  • քրոնիկ քարաքոս:

Կիրառման եղանակ և դոզավորում.

Միայն արտաքին կիրառման համար: Մեծահասակների համար` քսել մաշկի վնասված հատվածներին բարակ շերտով, օրը 2 անգամ։

Բուժման տևողությունը անհատական ​​է:

Հակացուցումներ. գերզգայունություն ակտիվ նյութերի կամ դեղամիջոցի այլ բաղադրիչի նկատմամբ; մաշկի հետպատվաստումային ռեակցիաներ; մաշկի տուբերկուլյոզ; սիֆիլիսի մաշկային դրսևորումներ; ջրծաղիկ; հերպես; կիրառում բաց վերքերի, խոցերի դաշտում; վարդագույն կորյակներ (ռոզացեա); պերիօրալ մաշկաբորբ; մաշկի ապաճում (ատրոֆիա), պերիանալ և սեռական օրգանների քոր; կրծքով կերակրման շրջան; մինչև 18 տարեկան տարիք (արդյունավետությունն ու անվտանգությունը հաստատված չեն):

Թողարկման ձև. նրբաքսուք 15գ, ալյումինե պարկուճի և ստվարաթղթե տուփի մեջ՝ ՝ ներդիր-թերթիկի հետ միասին:

Պահպանում. պահել 25°C ջերմաստիճանից ոչ բարձր պայմաններում, երեխաների համար անհասանելի վայրում:

Արտադրող. «Վերտեքս», ՌԴ:

 

Ազդեցության լայն սպեկտր