Ռոքսիտոն
Ռոքսիտոն
Ռոզուվաստատին 10մգ և 20մգ
Նոր սերնդի ստատին
Բաղադրություն. 1 թաղանթապատ դեղահատում` ռոզուվաստատին 10մգ և 20մգ
Դեղաբուժական խումբ. Հիպոլիպիդեմիկ դեղամիջոցներ, HMG-CoA ռեդուկտազի արգելակիչ․
Ցուցումներ.
- Հիպերխոլեստերինեմիա
- Սիրտ-անոթային համակարգի խանգարումների կանխարգելում
Կիրառման եղանակ և դոզավորում.
Ընդունել միայն բժշկի նշանակմամբ:
Հիպերխոլեստերինեմիայի բուժման համար առաջարկվող սկզբնական դեղաչափը՝ 5 մգ կամ 10 մգ ներքին ընդունման համար, օրական մեկ անգամ:
Սիրտ-անոթային համակարգի խանգարումների առաջացման ռիսկի կանխարգելման համար՝ 20մգ, օրական մեկ անգամ:
Հակացուցումներ.
- Գերզգայունություն ազդող նյութի կամ օժանդակ նյութերի նկատմամբ
- Լյարդի հիվանդություններ, որոնք նաև ուղեկցվում են պլազմայում տրանսամինազների քանակի բարձրացմամբ
- Սուր երիկամային անբավարարություն
- Միոպաթիաներ
- Ցիկլոսպորինի միաժամանակ ընդունում
- Հղիություն և կրծքով կերակրման շրջան
Թողարկման ձև. 10 թաղանթապատ դեղահատ բլիստերում ՝ 10մգ կամ 20մգ, 3 բլիստեր ստվարաթղթե տուփի մեջ՝ ներդիր-թերթիկի հետ միասին:
Պահպանում. պահել 25°C ջերմաստիճանից ոչ բարձր պայմաններում, երեխաների համար անհասանելի վայրում:
Արտադրող. «Մեդոքեմի», Կիպրոս
Տես նաև. http://www.medochemie.com/