Օպտիտոն՝ ակնաբուժական խոնավեցնող լուծույթ

Օպտիտոն՝ ակնաբուժական խոնավեցնող լուծույթ

Բաղադրություն՝ նատրիումի հիալուրոնատ 0.18%:

Կիրառման ոլորտ՝

  • «չոր աչքի» համախտանիշ
  • «ավազի» զգացում աչքերում
  • այրոցի, քորի զգացում աչքերում
  • արցունքահոսություն
  • աչքերի կարմրություն
  • աչքի մեջ օտար մարմնի զգացում
  • աչքերի հոգնածության զգացում
  • կոշտ և փափուկ կոնտակտային ոսպնյակներ կրելու ժամանակ անհարմարությունը վերացնելու համար

 

Առավելությունները՝

  • պարունակում է բարձր մաքրության նատրիումի հիալուրոնատ
  • օգտագործման համար հարմար և ստերիլություն ապահովող տարա
  • չի պղտորում տեսողությունը
  • համատեղելի է բոլոր տեսակի կոնտակտային ոսպնյակների հետ
  • թույլատրվում է օգտագործել հղիներին և կերակրող կանանց
  • առանց կոնսերվանտների

 

Օգտագործման եղանակ՝ Օպտիտոն ակնաբուժական խոնավեցնող լուծույթի 1-2 կաթիլ կաթեցնել կոնյուկտիվային պարկի մեջ օրական մինչև 6 անգամ՝ ըստ անհրաժեշտության:

Զգուշացումներ՝ դադարեցրեք կիրառումը Օպտիտոն լուծույթի որևէ բաղադրիչի նկատմամբ գերզգայունության դեպքում:

Պահպանման պայմաններ՝ պահել +5°С-ից +25°С ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի վայրում:

Պահպանման ժամկետ՝ 3 տարի; բացելուց հետո՝ 1 տարի։ Մի՛ օգտագործեք պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:

Արտադրող՝ «Գրոտեքս» ՍՊԸ (Ռուսաստանի դաշնություն):

Ներմուծող՝ «Տոնուս-Լես» ՍՊԸ:

Բարձր որակ