ՏոնոԲիլ IQ Տոնուս
ՏոնոԲիլ IQ Տոնուս` գինկգո բիլոբայի հանուկ 100մգ + մագնեզիում 40մգ
Մտքի ուժը
Կենսաբանական ակտիվ հավելում (ԿԱՀ):
Բաղադրություն. մեկ պատիճը պարունակում է՝ գինկգո բիլոբայի հանուկ 100մգ և մագնեզիում 40մգ։
Այլ բաղադրիչներ․ մանրաբյուրեղային ցելյուլյոզ, ժելատին, ներկանյութեր:
Սննդային արժեք. 100գ -ը պարունակում է․13,17 կկալ/55,11ԿՋ; ածխաջրեր <0,1գ; սպիտակուցներ 0,733 գ; ճարպեր 1,12գ
Հատկություններ.
Բնակչությանը իրացման համար՝ որպես ԿԱՀ, մագնեզիումի և գինկգոֆլավոն-գլիկոզիդների աղբյուր։ Տոնոբիկ IQ տոնուսն ունի ուժեղ հակաօքսիդային ազդեցություն և պաշտպանում է նյարդերը , սիրտը և ցանցաթաղանթը վնասումից։
ԿԱՀ-ի բաղադրիչների հատկություններն են՝
- Մտավոր ունակությունների բարելավում՝ մտածողություն, ուսուցում, հիշողություն և այլն
- Ուղեղի և վերջույթների արյան շրջանառության բարելավում
- Տարիքի հետ ծագող ուղեղային ֆունկցիաների կորստի (դեմենցիա), գլխապտույտի, գխացավի և այլնի կանխարգելում։
Օգտագործման եղանակ. 14 տ.-ից բարձր անձանց ընդունել օրական 3 պատիճ՝ ուտելուց հետո, բավարար քանակի ջրով:
Խորհուրդ է տրվում օգտագործել 3 ամիս ։ Անհրաժեշտության դեպքում ընդունումը կարելի է կրկնել։
Զգուշացումներ. Հակամակարդիչներ կամ հակացնցումային միջոցներ ընդունելու դեպքում, մինչև ընդունելը խորհրդակցել բժշկի հետ։ Ընդունման ժամանակ հնարավոր է ստամոքսում աննշան անհարմարության զգացում։ ԿԱՀ-ի որևէ բաղադրիչի նկատմամբ գերզգայունության առաջացման դեպքում հարկավոր է դադարեցնել կիրառումը: Չկիրառել հղիության և կրծքով կերակրման ժամանակ:
Ակտիվ նյութեր |
Քանակությունը 3 պատիճում (օրական չափաբաժին) |
Կիրառման բարձրագույն թույլատրելի քանակ 100% |
Գինկգո բիլոբայի հանուկ (Գինկոֆլավոն-գլիկոզիդների հաշվարկով) |
72մգ |
100մգ/(72%) |
Մագնեզիում (մագնեզիում ցիտրատի տեսքով) |
120մգ |
800մգ/(15%) |
Բացթողնման ձև. 30 պատիճ պլաստմասե տարայում, ստվարաթղթե տուփի մեջ:
Պահպանման պայմաններ. պահել չոր, 250С-ից ոչ բարձր ջերմաստիճանում, փակ վիճակում, երեխաների համար անհասանելի վայրում:
Պահպանման ժամկետ. 2 տարի:
Արտադրող. «Տոնուս-Լես» ՍՊԸ, Հայաստան։