Տենոքսին
Տենոքսին - տենօքսիկամ 20մգ
Ցավային համախտանիշը հաղթահարելի է
Ընդունել բժշկի ցուցմամբ
Բաղադրություն. 1 սրվակում` տենօքսիկամ 20մգ, լուծիչ՝ ջուր ներարկման համար:
Դեղաբուժական խումբ. ոչ ստերոիդային հակաբորբոքային և հակառևմատիկ դեղամիջոցներ:
Ցուցումներ. ցավը և բորբոքումը թեթևացնելու համար, հետևյալ դեպքերում՝
• ոսկրահոդախտ կամ ոսկրահոդաբորբ,
• ռևմատոիդ հոդաբորբ,
• հենաշարժիչ համակարգի սուր հիվանդությունների կարճաժամկետ բուժում` ներառյալ ձգումները և փափուկ հյուսվածքների այլ վնասվածքները:
Կարելի է կիրառել նաև մի շարք ախտաբանական վիճակների կարճաժամկետ վարման համար, երբ ներքին ընդունման համար նախատեսված դեղորայքի կիրառումը անհնարին է:
Կիրառման եղանակ և դոզավորում. ըստ բժշկի նշանակման: Մեկ սրվակ (20մգ) օրը 1 անգամ, ն/ե կամ մ/մ: Ընդունել 1-2 օրվա ընթացքում, այնուհետև խորհուրդ է տրվում բուժումը շարունակել հաբերով՝ 20մգ օրը 1 անգամ նույն ժամին: Մանկական տարիքում կիրառման անվտանգությունը հաստատված չէ՝ բավարար տվյալների բացակայության պատճառով:
Հակացուցումներ. գերզգայունություն տենօքսիկամի (ինչպես նաև այլ ՈՍՀՄ-ների) կամ դեղամիջոցի այլ բաղադրիչների նկատմամբ: Աղեստամոքսային համակարգի խոցային ախտահարումներ` սրացման փուլում կամ անամնեզում, գաստրիտ, աղեստամոքսային արյունահոսություններ: Ծանր սրտային, երիկամային և/կամ լյարդային անբավարարություն: Հղիության վերջին եռամսյակ:
Թողարկման ձև. 1 սրվակ և 1 ամպուլա լուծիչ ներդիր-թերթիկով ստվարաթղթե տուփի մեջ:
Պահպանման պայմաններ. պահել 25˚C-ից ցածր ջերմաստիճանում, լույսից պաշտպանված վայրում: Լուծույթը կիրառել անմիջապես պատրաստելուց հետո:
Արտադրող. «Անֆարմ», Հունաստան:
Տես նաև. https://anfarm.com/en/