Պրոպոլիս սփրեյ
Բերանի խոռոչի հիգիենայի և վարակների կանխարգելման միջոց:
Բաղադրություն. ակնամոմի /պրոպոլիսի/ հեղուկ էքստրակտ, գլիցերին, պրոպիլենգլիկոլ, կալիումի սորբատ:
Կիրառման ոլորտ. նպաստում է բերանի խոռոչի լորձաթաղանթի և լնդերի նորմալ ֆիզիոլոգիական վիճակի պահպանմանը:
Կիրառման եղանակ.
Մեծահասակների և 12 տարեկանից բարձր երեխաների համար՝ որպես բերանի խոռոչի կանխարգելիչ միջոց, կիրառել օրական 1-2 անգամ, 2-3 փչոց, 5-7 օրվա ընթացքում։ Անհրաժեշտության դեպքում կիրառումը կարելի է կրկնել բերանի խոռոչի խնդրահարույց հատվածներում՝ 1-2 փչոց, օրական 4-5 անգամ, 3-4 օրվա ընթացքում։
6-ից մինչև 12 տարեկան երեխաների համար կիրառել մեծահասակների դեղաչափի կեսը:
Հակացուցումներ. գերզգայունություն բաղադրիչների նկատմամբ, մեղվաբուծական արտադրանքի նկատմամբ ալերգիկ ռեակցիաներ, պոլինոզ, սուր էկզեմա, մանկական տարիք՝ մինչև 6 տարեկան:
Զգուշացումներ. խուսափել աչքերի և հագուստի հետ շփումից: Աչքերի հետ շփման դեպքում անհրաժեշտ է անմիջապես լվանալ ջրով և դիմել բժշկի: Ալերգիկ ռեակցիաների զարգացման դեպքում միջոցի օգտագործումը պետք է դադարեցնել:
Պահպանման պայմաններ. պահել լույսից պաշտպանված տեղում, 15-25 °C ջերմաստիճանում:
Թողարկման ձևը. 30 մլ շիշ՝ մուգ ապակուց, ցողացրիչով, ստվարաթղթե տուփի մեջ։
Արտադրող՝ «Բեգրիֆ» ՍՊԸ, ՌԴ: