Նեուրեքսան – Համակցված կազմ
Հոմեոպաթիկ դեղ
Համակցված կազմ
Դեղաձև` դեղահատեր:
Բաղադրություն՝ մեկ դեղահատը պարունակում է.
Ակտիվ բաղադրատարեր.
Avena sativa………………………….D2 0.6mg
Coffea arabica………………………D12 0.6mg
Passiflora incarnata………………D2 0.6mg
Zincum isovalerianicum……….D4 0.6mg
Օժանդակ նյութեր․ լակտոզայի մոնոհիդրատ, մագնեզիումի ստեարատ
Ցուցումներ:
Նյարդային անհանգստություն և քնի խանգարումներ
Կիրառման եղանակ և դեղաչափեր․
Ստանդարտ դեղաչափ
Մեծահասակներ և 12 տարեկան և բարձր երեխաներ
1 դեղահատ՝ օրական 3 անգամ:
Մանկական դեղաչափ`
2տարեկանից ցածր՝ 1 դեղահատ՝ օրական 1 անգամ
2-5 տարեկան՝ 1 դեղահատ՝ օրական 1-2 անգամ
6-11 տարեկան՝ 1 դեղահատ՝ օրական 2 անգամ
Հարվածային կամ սկզբնական դեղաչափը՝
Մեծահասակներ և 12 տարեկան և բարձր երեխաներ.
1 դեղահատ՝ ամեն 0,5-1 ժամը մեկ, օրական առավելագույնը 12 անգամ, այնուհետև շարունակել ստանդարտ դեղաչափավորումը
Մանկական դեղաչափ`
2տարեկանից ցածր՝ 1 դեղահատ՝ ամեն 1-2 ժամը մեկ, օրական առավելագույնը 4 անգամ, այնուհետև շարունակել ստանդարտ դեղաչափավորումը:
2-5 տարեկան՝ 1 դեղահատ՝ ամեն 1-2 ժամը մեկ, օրական առավելագույնը 6 անգամ, այնուհետև շարունակել ստանդարտ դեղաչափավորումը:
6-11 տարեկան՝ 1 դեղահատ՝ ամեն 1-2 ժամը մեկ, օրական առավելագույնը 8 անգամ, այնուհետև շարունակել ստանդարտ դեղաչափավորումը:
Oգտագործման եղանակը
Նախընտրելի է թողնել, որ դեղահատը լուծվի բերանի խոռոչում, հետո կուլ տալ: Երեխաների դեպքում հնարավոր է մանրացնել դեղահատը՝ ավելացնելով փոքր քանակությամբ ջուր: Ընդունել ուտելուց առաջ:
Հակացուցումներ․ գերզգայունություն դեղի մեկ կամ ավելի բաղադրիչների նկատմամբ:
Զգուշացում. Հազվագյուտ ժառանգական գալակտոզայի անտանելիություն ունեցող պացիենտները, ինչպես նաև Lapp լակտազի կամ գլյուկոզա-գալակտոզայի անբավարարություն ունեցող պացիենտները չպետք է ընդունեն այս դեղը:
Կողմնակի ազդեցություններ. ինչպես բոլոր դեղերը, հոմեոպաթային դեղերը ևս կարող են առաջացնել կողմնակի աղդեցություններ, որոնք յուրաքանչյուրի մոտ չէ, որ դիտարկվում են:
Թողարկման ձև և փաթեթավորում․ մեկ ստվարաթղթե տուփը պարունակում է 25 կամ 50 դեղահատ և ներդիր թերթիկ:
Պահպանման պայմաններ. պահել փակ տուփով, երեխաների համար անհասանելի վայրում:
Պահպանման ժամկետ. 3 տարի:
Գրանցման հավաստագրի իրավատերը և արտադրողը. Բիոլոգիշե Հայլմիթել Հիիլ ԳմբՀ, Դր.-Ռեկեվեգ-փ. 2-4, 76532 Բադեն-Բադեն, Գերմանիա
Տես նաև․ https://www.heel.com/