Վիբուրկոլ՝ հոմեոպաթիկ դեղ

Վիբուրկոլ՝ հոմեոպաթիկ դեղ
Համակցված կազմ
Դեղաձեւ`
ուղիղաղիքային մոմիկներ:

Բաղադրություն՝ մեկ մոմիկը պարունակում է.

Ակտիվ բաղադրատարեր.

Atropabella-donna………………………………D2 1.1մգ
Calcium carbonicum Hahnemanni……….D8 4.4մգ
Matricariarecutita………………………………..D1 1.1մգ
Plantago major…………………………………….D3 1.1մգ
Pulsatillapratensis………………………………..D2 2.2մգ

Օժանդակ նյութեր․ պինդ ճարպ

Ցուցումներ․

 Անհանգստության և դյուրագրգռության վիճակներ՝ ջերմությամբ կամ առանց, հատկապես նորածինների և երեխաների մոտ (ատամների աճը, անքնություն)
 Շնչառական վարակների սիմպտոմատիկ բուժում

Կիրառման եղանակ և դեղաչափեր․
Ստանդարտ դեղաչափ

Մեծահասակներ և 12 տարեկան և բարձր երեխաներ
2 մոմիկ, օրական մինչև 3 անգամ

Երեխաներ.
մինչև 2 տարեկան՝ 1 մոմիկ, օրական մինչև 2 անգամ
2-5 տարեկան՝ 1 մոմիկ, օրական մինչև 3 անգամ
6-11 տարեկան՝ 1 մոմիկ, օրական մինչև 4 անգամ։

Հարվածային կամ սկզբնական դեղաչափը՝

Մեծահասակներ և 12 տարեկան և բարձր երեխաներ.
2 մոմիկ յուրաքանչյուր 2 ժամը մեկ, օրական մինչև 6 անգամ

Երեխաներ.
մինչև 2 տարեկան՝ 1 մոմիկ յուրաքանչյուր 2 ժամը մեկ օրական մինչև 4 անգամ
2-5 տարեկան՝ 1 մոմիկ 2 ժամը մեկ, օրական մինչև 6 անգամ
6-11 տարեկան - 1 մոմիկ 2 ժամը մեկ, օրական մինչև 8 անգամ

Օգտագործման եղանակը։

Մոմիկը տեղադրեք ուղիղ աղիքի լուսանցքի մեջ։

Հակացուցումներ․ գերզգայունություն դեղի մեկ կամ ավելի բաղադրիչների նկատմամբ:

Զգուշացում. հատուկ զգուշացումներ չկան։

Կողմնակի ազդեցություններ. ինչպես բոլոր դեղամիջոցները, այս հոմեոպաթիկ միջոցը նույնպես կարող է առաջացնել կողմնակի երևույթներ, թեև դրանք կարող են արտահայտվել ոչ բոլորի մոտ:

Թողարկման ձև և փաթեթավորում․ մեկ ստվարաթղթե տուփը պարունակում է 12 մոմիկ:

Պահպանման պայմաններ. պահել փակ տուփով, երեխաների համար անհասանելի վայրում, 25 ° C-ից ոչ բարձր ջերմաստիճանում:

Պահպանման ժամկետ. 3 տարի:

Գրանցման հավաստագրի իրավատերը և արտադրողը. Բիոլոգիշե Հայլմիթել Հիիլ ԳմբՀ, Դր.-Ռեկեվեգ-փ. 2-4, 76532 Բադեն-Բադեն, Գերմանիա

Տես նաեւ․ https://www.heel.com/