Թրաումել – Համակցված բաղադրություն
Հոմեոպաթային դեղ, ներքին ընդունման համար
Դեղաձև. դեղահատեր
Բաղադրություն․ յուրաքանչյուր դեղահատ պարունակում է.
Ակտիվ բաղադրատարրեր՝
Հազարատերևուկ սովորական․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D3 15,0մգ
Ընձախոտ կապույտ…………………………………………………..D3 30,0մգ
Բելադոննա․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D4 75,0մգ
Հեպար սուլֆուր……………………………………………………….D8 30,0մգ
Երիցուկ դեղատու․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D3 24,0մգ
Ըստ Հահնեմանի լուծվող սնդիկ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D8 30,0մգ
Քարխոտ դեղատու․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D8 24,0մգ
Մարգարտածաղիկ բազմամյա․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D2 6,0մգ
Վաղենակ դեղատու․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D2 15,0մգ
Էխինացեա․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D2 6,0մգ
Էխինացեա բոսորագույն․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D2 6,0մգ
Համամելիս վիրգինական․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D2 15,0մգ
Սրոհունդ սովորական․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․.D2 3,0մգ
Փռնչուկ լեռնային․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D2 15,0մգ
Օժանդակ նյութեր․ լակտոզայի մոնոհիդրատ, մագնեզիումի ստեարատ
Ցուցումներ. տարբեր բորբոքային վիճակների բուժման համար, ներառյալ վնասվածքները՝ հատկապես հենաշարժիչ համակարգի:
Առավելություններ․
Բնական բաղադրիչներ
Բարձր արդյունավետություն
Գերմանական որակ
Օգտագործման հարմարավետություն
Կիրառման եղանակ և դեղաչափեր․ եթե այլ բան հրահանգված չէ.
Ստանդարտ դեղաչափ`
Մեծահասակներ և 12 տարեկանից բարձր երեխաներ`
1 դեղահատ՝ օրական 3 անգամ
Մանկական դեղաչափ`
2 տարեկանից ցածր՝ 1 դեղահատ՝ օրական 1 անգամ
2-5 տարեկան՝ 1 դեղահատ՝ օրական 1-2 անգամ
6-11 տարեկան՝ 1 դեղահատ՝ օրական 2 անգամ
Հարվածային կամ սկզբնական դեղաչափ՝
Մեծահասակներ և 12 տարեկանից բարձր երեխաներ`
1 դեղահատ՝ ամեն 30-60ր մեկ, օրական առավելագույնը 12 դեղահատ, այնուհետև շարունակել ստանդարտ դեղաչափավորումը:
Մանկական դեղաչափ`
2 տարեկանից ցածր՝ 1 դեղահատ՝ ամեն 1-2 ժամը մեկ, օրական առավելագույնը 4 դեղահատ, այնուհետև շարունակել ստանդարտ դեղաչափավորումը:
2-5 տարեկան՝ 1 դեղահատ՝ ամեն 1-2 ժամը մեկ, օրական առավելագույնը 6 դեղահատ, այնուհետև շարունակել ստանդարտ դեղաչափավորումը:
6-11 տարեկան՝ 1 դեղահատ՝ ամեն 1-2 ժամը մեկ, օրական առավելագույնը 8 դեղահատ, այնուհետև շարունակել ստանդարտ դեղաչափավորումը:
Օգտագործման եղանակը. նախընտրելի է թողնել, որ դեղահատը լուծվի բերանի խոռոչում, հետո կուլ տալ: Երեխաների դեպքում հնարավոր է մանրացնել դեղահատը՝ ավելացնելով փոքր քանակությամբ ջուր: Դեղը պետք է ընդունել սնունդից առանձին:
Հակացուցումներ․ գերզգայունություն դեղի բաղադրիչների նկատմամբ:
Զգուշացում. այս դեղը պարունակում է լակտոզա: Եթե դուք ունեք լակտոզայի (կաթնաշաքար) նկատմամբ անտանելիություն, ապա խորհրդակցեք Ձեր բժշկի հետ մինչ դեղը ընդունելը։
Կողմնակի ազդեցություններ. առանձին դեպքերում գրանցվել են անցողիկ մաշկային ռեակցիաներ: Քանի որ Թրաումել հոմեոպաթային դեղամիջոց է, սկզբնական շրջանում կարող է առաջանալ ախտանիշների ժամանակավոր ուժեղացում, ինչն անվնաս է:
Թողարկման ձև և փաթեթավորում․ սպիտակ կամ դեղնասպիտակ դեղահատեր, սպորադիկ նարնջագույն կետերով, փականով տարայի մեջ՝ 50 դեղահատ պարունակությամբ:
Բաց է թողնվում առանց դեղատոմսի։
Պահպանման պայմաններ. պահպանել փակ տարայով, երեխաների համար անհասանելի վայրում:
Դեղը չի պահանջում պահման հատուկ պայմաններ:
Պահպանման ժամկետ. 5 տարի:
Գրանցման հավաստագրի իրավատերը և արտադրողը. Բիոլոգիշե Հայլմիթել Հիիլ ԳմբՀ, Դր.-Ռեկեվեգ-փ. 2-4, 76532 Բադեն-Բադեն, Գերմանիա
Տես նաև․ https://www.heel.com/