Զիիլ – Համակցված բաղադրություն

Հոմեոպաթային դեղ
Դեղաձև. ներարկման լուծույթ

Բաղադրություն․ մեկ ամպուլը՝ 2,0մլ (2,0գ) պարունակում է `

Ակտիվ բաղադրատարրեր

Cartilago suis...........................․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D6 2,0մգ
Coenzym А..............………………………………………………..․D8 2,0մգ
Embryo totalis suis․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D6 2,0մգ
Funiculus umbilicalis suis․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D6 2,0մգ
Nadidum…………………………․․․․․․․․․․․․․․․․․․․․..․․․․․․․․․․․․․․․․.․D8 2,0մգ
Placenta totalis suis․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D6 2,0մգ
Sanguinaria canadensis․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D4 3,0մգ
Solanum dulcamara……․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D3 10,0մգ
Symphytum officinale……․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D6 10,0մգ
Acidum thiocticum ..…………………………………………………․․.D8 2,0մգ

Arnica montana․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․………..․․․․․D4 200,0մգ
Natrium diethyloxalaceticum․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D8 2,0մգ
Rhus toxicodendron………………․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D2 10,0մգ
Sulfur……………..․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D6 3,6մգ

Օժանդակ նյութեր․ նատրիումի քլորիդ, ներարկման ջուր:

Ցուցումներ. ցուցված է արթրոզների, օստոարթրիտների և/կամ ռևմատիկ արթրիտի բուժման համար։

Առավելություններ․

Բնական բաղադրիչներ
Բարձր արդյունավետություն
Գերմանական որակ
Արագ ազդեցություն

Կիրառման եղանակ և դեղաչափեր․ ստանդարտ դեղաչափը`
մեծահասակների և 12 տարեկան և բարձր երեխաների համար`
1 ամպուլ՝ շաբաթական 1-ից 3 անգամ։

Մանկական դեղաչափ`
6-11 տարեկան՝ ամպուլի պարունակության 2/3-ը, շաբաթական 1-ից 3 անգամ։

Հարվածային կամ սկզբնական դեղաչափը՝
մեծահասակների և 12 տարեկան և բարձր երեխաների համար`

օրական 1 ամպուլ, այնուհետև շարունակել ստանդարտ դեղաչափը։

Մանկական դեղաչափ `
6-11 տարեկան՝ ամպուլի պարունակության 2/3-ը օրական 1 անգամ, այնուհետև շարունակել ստանդարտ դեղաչափը։

Օգտագործման եղանակը։
Զիիլ ներարկման լուծույթը կարող է կիրառվել ենթամաշկային, ներմաշկային, միջմկանային, ներհոդային կամ ներերակային եղանակով։

Ապակե սրվակի (ամպուլի) բացելու հրահանգ՝

  

Ապակե ամպուլը բացելու համար այն կտրելու անհրաժեշտություն չկա։
Պահե՛ք ամպուլի գլխիկը դեպի վեր, անկյան տակ, թափահարեք, որ ամպուլի գլխիկում մնացած լուծույթը իջնի ներքև, այնուհետև կոտրեք ամպուլի գլխիկը՝ գունավոր կետի վրա ճնշում գործադրելով։

Հակացուցումներ․ գերզգայունություն դեղի մեկ կամ ավելի բաղադրիչների նկատմամբ:

Զգուշացում. հատուկ զգուշացումներ չկան։

Կողմնակի ազդեցություններ. ալերգիկ (գերզգայունության) հակազդումներ (օրինակ՝ մաշկային ալերգիաներ):

Թողարկման ձև և փաթեթավորում․ մեկ ստվարաթղթե տուփը պարունակում է 2,0գ ծավալով 10 կամ 100 ամպուլ։
Բաց է թողնվում դեղատոմսով։

Պահպանման պայմաններ. պահել փակ տուփով, երեխաների համար անհասանելի վայրում:
Դեղը չի պահանջում պահման հատուկ պայմաններ:

Պահպանման ժամկետ. 5 տարի:

Գրանցման հավաստագրի իրավատերը և արտադրողը. Բիոլոգիշե Հայլմիթել Հիիլ ԳմբՀ, Դր.-Ռեկեվեգ-փ. 2-4, 76532 Բադեն-Բադեն, Գերմանիա

Տես նաև․ https://www.heel.com/