Գամի Քինգ Մուլտիվիտամիններ և միներալներ
Լիարժեք բաղադրակազմ
Բաղադրություն. (երկու ժելե – կոնֆետի համար)՝ վիտամին A (ռետինոլ) -630մկգ, վիտամին C (ասկորբինաթթու)-20մգ, վիտամին D3 (խոլեկալցիֆերոլ)-10մկգ, վիտամին E (α-տոկոֆերոլ)-7,43մգ, վիտամին B6 (պիրիդօքսին)-2մգ, վիտամին B9 (ֆոլաթթու)-260մկգ, վիտամին B12 (ցիանկոբալամին)-6մկգ, վիտամին B7 (բիոտին)- 60մկգ, վիտամին B5 (պանտոտենաթթու)-5,2մկգ, յոդ- 45մկգ, ցինկ-2,7մգ:
Հատկություններ. վիտամին A (ռետինոլ) կարևոր է մաշկի, աչքերի, ատամների, լնդերի, մազերի, լորձաթաղանթների և գեղձերի ձևավորման ու առողջության պահպանման համար: Կենսական է երեխաների բնականոն աճի և վարակիչ հիվանդություններին դիմակայելու համար: Վիտամին C (ասկորբինաթթու) նպաստում է վերքերի ապաքինմանը, կանխարգելում է բջիջների վնասումը, ապահովում է լնդերի և ատամների առողջությունը և ամրապնդում է իմուն համակարգը: Վիտամին D3 (խոլեկալցիֆերոլ) կարևոր է կալցիումի ներծծման և յուրացման համար: Այն մասնակցում է ոսկրերի և ատամների ձևավորմանը, աջակցում է մկանների և նյարդերի աշխատանքին և օգնում է կանխել օստեոպորոզը և ռախիտը: Վիտամին E (α-տոկոֆերոլ) անհրաժեշտ է նորմալ էրիթրոցիտների ու մկանային հյուսվածքի ձևավորման և իմունիտետի համար: Վիտամին B6 (պիրիդօքսին) նպաստում է նյութափոխանակության գործընթացին, էրիթրոցիտների ձևավորման ու նյարդային համակարգի բնականոն աշխատանքին: Վիտամին B9 (ֆոլաթթու) նպաստում է բնականոն աճին ու զարգացմանը և օգնում է պահպանել նյարդային համակարգի, աղիների և էրիթրոցիտների պատշաճ գործունեությունը: Վիտամին B12 (ցիանկոբալամին) ապահովում է նյարդային համակարգի բնականոն գործունեությունը և մասնակցում է մարսողական ուղուց երկաթի ներծծման գործընթացին: Անհրաժեշտ է մազերի, էրիթրոցիտների և մաշկի բջիջների առողջ աճի համար: Վիտամին B7 (բիոտինը)՝ նպաստում է մազերի առողջությանը և եղունգների ամրությանը, խթանում է բջջային էներգիայի արտադրությունը: Վիտամին B5 (պանտոտենաթթու) մասնակցում է էներգիայի ստացման համար ածխաջրերի, սպիտակուցների և ճարպերի տրոհմանը: Յոդը խթանում է օրգանիզմի ընդհանուր աճն ու զարգացումը, ինչպես նաև նպաստում է նյութափոխանակությանը: Ցինկն օգնում է պահպանել առողջ իմունային համակարգը, անհրաժեշտ է վերքերի լավացման համար, օգնում է պահպանել համի և հոտի զգացողությունը:
Կիրառման ոլորտ. երեխաների բնականոն աճի և զարգացման համար:
Առավելություններ.
• Բացառապես բուսական ծագում
• Մրգային ախորժալի համեր
• Բնական գույներ և երեխաների կողմից սիրված արջուկների տեսք
• Պատրաստված է ոչ թե դոնդողանյութի (ժելատին), այլ մրգային առողջարար պեկտինի հիմքով
• Չեն պարունակում հավելանյութեր, արհեստական ներկանյութեր, բուրավետիչներ:
• Արտադրվում է ԱՄՆ-ում' FDA-ի (ԱՄՆ սննդի և դեղորայքի վերահսկման գործակալություն) չափանիշներով
Կիրառման եղանակը. որպես սննդային հավելում, 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների և մեծահասակների համար, ծամել օրական 2 ժելե-կոնֆետ:
Թողարկման ձև. 60 ժելե-կոնֆետ թափանցիկ պլաստմասե շշում:
Պահպանման պայմաններ. պահել զով, չոր, երեխաների համար անհասանելի վայրում:
Չօգտագործել, եթե ներքին խցանը վնասված է, կամ բացակայում է:
Պահպանման ժամկետ. 2 տարի:
Արտադրված է հատուկ՝ ԶԱՆՈՆ ՎԻՏԱՄԵԿ Յու-Էս-Էյ–ի համար:
Ներմուծող՝ «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ՍՊԸ, ՀՀ, Երևան, Երվանդ Քոչարի 1: