Թրաումել – Համակցված բաղադրություն

Թրաումել – Համակցված բաղադրություն
Հոմեոպաթային դեղ
Դեղաձև. ներարկման լուծույթ

Բաղադրություն․ յուրաքանչյուր ամպուլ պարունակում է`

Ակտիվ բաղադրատարրեր

Հազարատերևուկ սովորական․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D3 2,20մգ
Ընձախոտ կապույտ…………………………………………………..․D2 1,32մգ
Փռնչուկ լեռնային․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D2 2,20մգ
Բելադոննա․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D2 2,20մգ
Մարգարտածաղիկ բազմամյա․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D2 1,10մգ
Վաղենակ դեղատու․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D2 2,20մգ
Էխինացեա․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D2 0,55մգ
Էխինացեա բոսորագույն․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D2 0,55մգ
Համամելիս վիրգինական․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D1 0,22մգ
Հեպար սուլֆուր………………………………………………………․․․.D6 2,20մգ

Սրոհունդ սովորական․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․.D2 0,66մգ
Երիցուկ դեղատու․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D3 2,20մգ
Ըստ Հահնեմանի լուծվող սնդիկ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D6 1,10մգ
Քարխոտ դեղատու․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D6 2,20մգ

Օժանդակ նյութեր․ Նատրիումի քլորիդ, ներարկման ջուր:

Ցուցումներ. օգտագործվում է վնասվածքների, ինչպես նաև հենաշարժական համակարգի բորբոքային բարդությունների և դեգեներատիվ պրոցեսների բուժման համար:

Առավելություններ․

Բնական բաղադրիչներ
Բարձր արդյունավետություն
Գերմանական որակ
Արագ ազդեցություն

Կիրառման եղանակ և դեղաչափեր․ Ստանդարտ դեղաչափը`

Մեծահասակներ` 1 ամպուլ՝ շաբաթական 1-ից 3 անգամ։
Երեխաներ` ցուցված չէ երեխաներին և մինչև 18 տարեկան դեռահասներին՝ կլինիկական հետազոտությունների բացակայության պատճառով։

Հարվածային կամ նախնական դեղաչափը՝

Մեծահասակներ` օրական 1 ամպուլ, այնուհետև շարունակել ստանդարտ դեղաչափը։
Երեխաներ` ցուցված չէ երեխաներին և մինչև 18 տարեկան դեռահասներին՝ կլինիկական հետազոտությունների բացակայության պատճառով։
Օգտագործման եղանակը՝ Թրաումել ներարկման լուծույթը կարող է կիրառվել ենթամաշկային, ներմաշկային, միջմկանային, ներհոդային կամ ներերակային եղանակով։

Ամպուլի բացելու հրահանգ՝

  

Ամպուլը բացելու համար այն կտրելու անհրաժեշտություն չկա։
Պահե՛ք ամպուլի գլուխը դեպի վեր, անկյան տակ, թափահարեք, որ ամպուլի գլխիկում մնացած լուծույթը իջնի ներքև, այնուհետև կոտրեք ամպուլի գլխիկը՝ գունավոր կետի վրա ճնշում գործադրելով։

Հակացուցումներ․

• գերզգայունություն դեղի մեկ կամ ավելի բաղադրիչների նկատմամբ:
• չօգտագործել այնպիսի համակարգային հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են՝ տուբերկուլյոզը, լեյկոզը, կոլագենոզը, ցրված սկլերոզը, ինչպես նաև ՄԻԱՎ վարակակիրների, ՁԻԱՀ-ով հիվանդների կամ այլ աուտոիմունային հիվանդություններ ունեցող պացիենտների դեպքում, քանզի այդ հիվանդների համար անհրաժեշտ են բուժման այլ սխեմաներ։
• մինչև 18 տարեկան հասակը, հղիությունը և կրծքով կերակրման շրջանը։

Զգուշացում. հատուկ զգուշացումներ չկան։

Կիրառման տևողություն․ այս դեղամիջոցը պարունակում է էխինացեա, խորհուրդ է տրվում անհատապես գնահատել բուժման տևողությունը, եթե դեղը նշանակվում է ավելի քան 8 շաբաթվա ընթացքում։

Կողմնակի ազդեցություններ. ալերգիկ (գերզգայունության) հակազդումներ (օրինակ՝ մաշկային ալերգիաներ, կարմրություն/այտուցվածություն ներարկման տեղում, ընդհուպ մինչև անաֆիլաքսիա) դիտվում են հազվադեպ (10 000 հիվանդից 1-ի մոտ):

Թողարկման ձև և փաթեթավորում․ ամպուլներ ստվարաթղթե տուփում, 2․2մլ տարողությամբ 10 կամ 100 ամպուլ պարունակող: Բաց է թողնվում դեղատոմսով։

Պահպանման պայմաններ. պահել փակ տուփով, երեխաների համար անհասանելի վայրում: Դեղը չի պահանջում պահման հատուկ պայմաններ:

Պահպանման ժամկետ. 5 տարի:

Գրանցման հավաստագրի իրավատերը և արտադրողը. Բիոլոգիշե Հայլմիթել Հիիլ ԳմբՀ, Դր.-Ռեկեվեգ-փ. 2-4, 76532 Բադեն-Բադեն, Գերմանիա

Տես նաև․ https://www.heel.com/