Լակտոֆլոր ԲիոՊլյուս

ՍԻՆԲԻՈՏԻԿ ԱՄԲՈՂՋ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ


Բաղադրություն. 1 պատճում` 2 մլրդ կենդանի կաթնաթթվային բակտերիաների մանրազնին ընտրված շտամներ.
Lactobacillus acidophilus 800մլն, Lactobacillus bulgaricus 350մլն, Streptococcus thermophilus
800մլն, Bifidobacterium ssp. 50մլն, ինչպես նաև ինուլին (պրեբիոտիկ) 10մգ:


Էֆեկտներ.
- օգնում է վերականգնել ախտահարված աղիքային միկրոֆլորան («դիսբակտերիոզ») հակաբիոտիկաբուժումից կամ
մարսողության խանգարումներից հետո,
- օգնում է ամրապնդել օրգանիզմի դիմադրողականությունը,
- ինուլին պրեբիոտիկը նպաստում է մարսողական ուղու սեփական օգտակար մանրէների աճին և ակտիվացմանը,
- կարելի է ընդունել նաև փորկապության դեպքում:


Առավելություններ.
- Սինբիոտիկ է` պարունակում է ինչպես պրոբիոտիկ օգտակար մանրէներ, այնպես էլ պրեբիոտիկ ինուլին:
- Հասանելի է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար:
- Երաշխավորվել է Բուլղարական աղեստամոքսաբանական բժշկական ընկերության կողմից:


Կիրառման եղանակ
- Մինչև 3 տարեկան երեխաների համար` 1 պատճի պարունակությունը լուծել եռացրած գոլ ջրի, հյութի կամ կաթի
մեջ և ընդունել օրական 1 անգամ:
- 3-12 տարեկան երեխաների համար` 1 պատճից օրական 2-3 անգամ:
- Մեծահասակների և 12 տարեկանից բարձր երեխաների համար` 1 պատճից օրական 3 անգամ:


Թողարկման ձև. 30 պատիճ պլաստմասե սրվակով, ստվարաթղթե տուփի մեջ:
Պահպանման պայմաններ. Մինչև բացելը կարելի է պահել չոր, մութ տեղում, սենյակային ջերմաստիճանում:
Բացելուց հետո պահել սառնարանում:
Արտադրող. «Քենդի» ՍՊԸ, Բուլղարիա: