Մինոքսիլ - Մինօքսիդիլի լուծույթ 5%

Մինօքսիդիլի լուծույթ 5%

Մազերի աճը խթանող միջոց

Բաղադրություն.

Լուծույթի յուրաքանչյուր 100մլ պարունակում է 5գ մինօքսիդիլ:

Ցուցումներ.

Մինոքսիլը տեղային կիրառման լուծույթ է, որն արդյունավետ է մազաթափության, ճաղատության և օջախային ճաղատության դեպքերում:

Կիրառման եղանակ.

Մինոքսիլը միայն արտաքին կիրառման համար է:

Փչել 1 մլ (10 ցողում) Մինոքսիլի լուծույթ օրական 2 անգամ չոր գլխամաշկի մազաթափ հատվածի կենտրոնում և տարածել մերսող շարժումներով, որից հետո լավ լվանալ ձեռքերը: Ազդեցությունն առավել զգալի է, երբ Մինոքսիլը կիրառվում է մազաթափության սկզբնական շրջանում:

Առավելություններ. Ցուցաբերում է անոթալայնիչ ազդեցություն, որի շնոևհիվ բարելավում է մազային ֆոլիկուլների սնուցումը:

Խթանում է հարֆոլիկուլյար մազանոթային աճի համար պատասխանատու անոթային էնդոթելի աճի գործոնը՝ նպաստելով նյութափոխանակային ակտիվության բարձրացմանը:

Չեզոքացնում է դիհիդրոտեստոստերոնի ազդեցությունը և նվազեցնում է ֆոլիկուլների զգայունությունը վերջինիս նկատմամբ: Խթանում է նոր մազերի աճը: Անմիջականորեն ազդում է մազի կյանքի ցիկլի փուլերի հերթափոխի վրա, ինչի հետևանքով ֆոլիկուլների մեծ մասը դեգրադացիայի և հանգստի փուլից անցում են կատարում աճման փուլ:

Խթանում և երկարացնում է մազի աճման փուլը՝ ամրացնելով և հաստացնելով մազերը:

Հակացուցումներ.

· կանանց,

· նախկինում մինօքսիդիլի, էթանոլի, պրոպիլենգլիկոլի կամ լավանդայի յուղի նկատմամբ գերզգայնություն ունեցող պացիենտներին,

· բուժված կամ չբուժված զարկերակային գերճնշում ունեցող պացիենտներին,

· գլխամաշկի ցանկացած ախտահարում (այդ թվում՝ պսորիազ և արևայրուք) ունեցող պացիենտներին,

· սափրված գլխամաշկ ունեցող անձանց,

· օկլյուզիվ վիրակապեր կամ այլ տեղային դեղ օգտագործելու դեպքում:

 

Թողարկման ձև. Մինոքսիլի յուրաքանչյուր տուփ պարունակում է 60մլ 5% լուծույթ և մեկ ցողացիր պոմպ:

Պահպանման պայմաններ. Պահել մինչև 30°C-ում, երեխաների համար անհասանելի վայրում: Հրավտանգ է, պահել ջերմությունից և կրակից հեռու:

Արտադրող. «Տոնուս-Լես» ՍՊԸ, Հայաստան։