Ֆուրօքսիտոնուս - ցեֆուրօքսիմ 750մգ

ՍԵՐՆԴԵ ՍԵՐՈՒՆԴ
Խստիվ արգելվում է ընդունել որևէ հակաբիոտիկ առանց բժշկի ցուցման

Բաղադրություն. 1 սրվակում' ցեֆուրօքսիմ 750մգ:

Դեղաբուժական խումբ. II սերնդի ցեֆալոսպորին: Լայն սպեկտրի հակաբիոտիկ:

Ցուցումներ. Ցեֆուրօքսիմի հանդեպ զգայուն մանրէներով հարուցված ինֆեկցիաներ.

  • Շնչուղիների ինֆեկցիաներ, այդ թվում թոքաբորբ, բրոնխիտ, ինֆեկցված բրոնխոէկտազներ, թոքերի թարախաբուշտ բարձր ռիսկի հիվանդների մոտ (ալկոհոլամոլներ, ծխողներ, 65-ն անց տարեցներ և այլք)
  • Որովայնային և գինեկոլոգիական ինֆեկցիաներ
  • Մաշկի և փափուկ հյուսվածքների ինֆեկցիաներ
  • Միզուղիների ինֆեկցիաներ
  • Ոսկրերի և հոդերի ինֆեկցիաներ:

Հետվիրահատական ինֆեկցիոն բարդությունների կանխարգելում որովայնի խոռոչի, փոքր կոնքի, սրտի, թոքերի, կերակրափողի, անոթների, օրթոպեդիկ վիրահատությունների ժամանակ:

Կիրառման եղանակ. Ըստ բժշկի ցուցման:
Ներարկման լուծույթի պատրաստումը. մ/մ ներարկման համար Ֆուրօքսիտոնուսի 1 սրվակի (750մգ) մեջ ներմուծում են 3մլ ներարկման ջուր և զգուշորեն թափահարում մինչև անթափանց կախույթ ստանալը: Ն/ե շիթային ներարկման համար Ֆուրօքսիտոնուսի 1 սրվակի (750մգ) մեջ ներմուծում են 6մլ ներարկման ջուր:

Չափահասներ. 750-1500մգ (1-2 սրվակ) օրական 3 անգամ: Անհրաժեշտության դեպքում ներարկումների միջև միջակայքը կարելի է կրճատել մինչև 6ժ: Դեղամիջոցի օրական դեղաչափը՝ 3-6գ: Գոնոռեա. 1500մգ (2 սրվակ) միանվագ 1 օր: Ինֆեկցիոն բարդությունների հարվիրահատական կանխարգելում. 1500մգ (2 սրվակ) ն/ե ներածական նարկոզի ժամանակ, 20-30ր: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ներարկել 750մգ (1 սրվակ) մ/մ 8ժ և 16ժ հետո:

Երեխաներ. 30-100մգ/կգ/օր՝ 3-4 ներարկումով: Ինֆեկցիաների մեծ մասի համար լավագույն օրական դեղաչափը կազմում է 60մգ/կգ:

Նորածիններ. 30-100մգ/կգ/օր՝ 2-3 ներարկումով:

Հակացուցումներ. Ցեֆալոսպորինների նկատմամբ գերզգայունություն:
Զգուշորեն. անամնեզում պենիցիլինների և այլ β-լակտամների հանդեպ անաֆիլակտիկ ռեակցիայով հիվանդների մոտ, երիկամային անբավարարության, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների (այդ թվում անամնեզում և ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի դեպքում), կանթային միզամուղների և ամինոգլիկոզիդների հետ համատեղ կիրառման անհրաժեշտության, հղիության և լակտացիայի, նորածինների (հատկապես թերհաս) մոտ կիրառման դեպքում:

Թողարկման ձև. Ներարկման փոշի 1 սրվակում: 25 սրվակ ներդիր-թերթիկով ստվարաթղթե արկղում:

Պահպանման պայմաններ. Պահել մինչև 25°C ջերմաստիճանում, չոր, մութ վայրում: Լուծելուց հետո լուծույթը կարելի է պահել 6ժ <25°C-ում և 48ժ՝ 2–8°С-ում:

Արտադրող. «Պանֆարմա», Ֆրանսիա:

Տես նաև. http://www.panpharma.eu