Արեմեդ - անաստրոզոլ 1մգ
Արեմեդ
Ընդունել միայն բժշկի ցուցմամբ:
Բաղադրություն. 1 հաբում` անաստրոզոլ 1մգ:
Դեղաբուժական խումբ. Հակաուռուցքային դեղամիջոց:
Ցուցումներ.
- Կրծքագեղձի հորմոն-ընկալիչ-դրական տարածուն քաղցկեղի բուժում հետդաշտանադադարային շրջանում գտնվող կանանց մոտ:
Դեղաչափը և օգտագործման եղանակը. ներքին ընդունման համար:
Արեմեդի խորհուրդ տրվող դեղաչափը մեծահասակների, ներառյալ տարեց անձանց համար, կազմում է 1 դեղահատ (1 մգ) օրական մեկ անգամ:
Հակացուցումներ. գերզգայունություն դեղամիջոցի բաղադրիչների նկատմամբ, հղիություն և կրծքով կերակրման շրջան:
Պահպանման պայմաններ. պահել 25°C ջերմաստիճանից ոչ բարձր պայմաններում, չոր, մութ, երեխաների համար անհասանելի վայրում:
Թողարկման ձև. 28 հաբ (2x14 բլիստերում), ստվարաթղթե տուփի մեջ՝ ներդիր-թերթիկի հետ միասին:
Արտադրող. «Ռեմեդիկա», Կիպրոս:
Տես նաև. http://www.remedica.eu