Ֆլոքսատոն - լևոֆլօքսացին 500 մգ

Ֆլոքսատոն- բազմակողմանի պաշտպանություն!

Ընդունել միայն բժշկի ցուցմամբ

Բաղադրություն1 հաբում` լևոֆլօքսացին 500 մգ:

Դեղաբուժական խումբազդեցության լայն սպեկտր ունեցող ֆտորքինոլոնների խմբի հակաբիոտիկ :

Ցուցումներ.

  •  ՔԿԱ ինֆեկցիաներ՝ սուր բակտերիալ ծոցաբորբ (սինուսիտ)
  • Ստորին շնչուղիների ինֆեկցիաներ (քրոնիկական բրոնխիտի սրացում, արտահիվանդանոցային թոքաբորբ)
  • Մաշկի և փափուկ հյուսվածքների բարդացած ինֆեկցիաներ (ոտնաթաթի շաքարախտային խոց)
  • Միզուղիների բարդացած ինֆեկցիաներ (պիելոնեֆրիտ)
  • Միզապարկի չբարդացած բորբոքում (ցիստիտ)
  • Շագանակագեղձի քրոնիկական բակտերիալ բորբոքում (պրոստատիտ)
  • Սիբիրախտի թոքային ձև (հետվարակային կանխարգելում)

Դեղաչափը և օգտագործման եղանակը. Կիրառել համաձայն բժշկի նշանակման:

Ներքին ընդունման համար: Չափահասների համար (18 տարեկան և ավելի) ստանդարտ  դեղաչափը՝ 500 մգ (1հաբ) օրական 1-2 անգամ՝ անկախ սննդի ընդունումից: Դեղաչափավորումը և բուժման տևողությունը տարբեր հիվանդությունների ժամանակ կարող է տարբեր լինել:

Հակացուցումներ. Գերզգայունություն լևոֆլօքսացինի կամ այլ ֆտորքինոլոնների, ինչպես նաև դեղամիջոցի ցանկացած այլ բաղադրիչների նկատմամբ, էպիլեպսիա, նախկինում ֆտորքինոլոնների օգտագործմամբ պայմանավորված ջլերի վնասվածքներ, երեխաներ և դեռահասներ (մինչև 18 տարեկան), հղիություն և կրծքով կերակրման շրջան:

Պահպանում. Պահպանել 25°C ջերմաստիճանից ոչ բարձր պայմաններում:

Թողարկման ձև. 10 հաբ (կիսման գծով) բլիստերում: 1 բլիստեր (10 հաբ) ստվարաթղթե տուփի մեջ՝ ներդիր-թերթիկի հետ միասին:

Արտադրող. «Մեդոքեմի» ՍՊԸ, Կիպրոս:

Տես նաև. http://www.medochemie.com/