Դիմետոն
ԴԻՄԵՏՈՆ ՈՋԻԼՆԵՐԻ ԵՎ ԱՆԻԾՆԵՐԻ ԴԵՄ ԼՈՍՅՈՆ
«ԴԻՄԵՏՈՆ» երկֆազ լոսյոնը հատուկ մշակված է գլխի ոջիլներից արագ, հեշտ և արդյունավետ ազատվելու համար:
Բաղադրություն՝ դիմետիկոն, ջուր, PEG-12 դիմետիկոն, կալիումի սորբատ, թեյի ծառի (Melaleuca Alternifolia) եթերայուղ և կիտրոնաթթու:
Օգտագործման եղանակ.
- օգտագործելուց առաջ լավ թափահարել շշիկը
- ցողել լոսյոնի բավարար քանակություն մազերի վրա և տարածել մազարմատներին
- մերսելով՝ հավասարաչափ տարածել լոսյոնը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով պարանոցի ետնամասին և ականջների հետևի շրջանին
- թողնել 15 րոպե, այնուհետև լվանալ մազերը սովորական շամպունով
Կրկնել մշակումը 10 օր հետո, որպեսզի հեռացվեն բոլոր անիծները, որոնք կարող են մնալ նախնական մշակումից հետո:
Առավելություններ.
- չի պարունակում քիմիական միջատասպան միջոցներ
- առանց ագրեսիվ լուծիչների
- ապացուցված արդյունավետություն
Կիրառման վերաբերյալ նախազգուշացումներ (ուշադիր կարդացեք այս տեղեկատվությունը նախքան միջոցի օգտագործելը).
- միայն արտաքին օգտագործման համար
- կուլ չտալ
- չօգտագործել վնասված մաշկի դեպքում
- խուսափել աչքերի և լորձաթաղանթների հետ ցանկացած շփումից
- չի թույլատրվում օգտագործել 3 տարեկանից փոքր տարիքի երեխաներին, հղի և կրծքով կերակրող կանանց
Թողարկման ձև. պլաստմասե տարա 80 մլ ցողացիր պոմպով ստվարաթղթը տուփի մեջ ներդիր թերթիկի հետ միասին:
Պահպանման պայմաններ. պահել 15-30°C-ում, խոնավությունից, լույսից պաշտպանված, երեխաների համար անհասանելի վայրում:
Արտադրող. Պոլիդիս Լաբորատորիա, 8 ռու դը Գոնկուր, 75011 Փարիզ, ֆրանսիա:
Փաթեթավորող. «Տոնուս-Լես» ՍՊԸ, Երվանդ Քոչար, 1, Երևան, ՀՀ: