Կլարեմ - կլարիթրոմիցին 500մգ

Ձեր վարակի դատավճիռը

Ընդունել միայն բժշկի ցուցմամբ

Բաղադրություն. 1 հաբում` կլարիթրոմիցին 500մգ:

Դեղաբուժական խումբ. Լայն սպեկտրի հակաբիոտիկ, մակրոլիդ:

Ցուցումներ.

  • Վերին շնչուղիների ինֆեկցիաներ (տոնզիլիտ, ֆարինգիտ, սինուսիտ)
  • Ստորին շնչուղիների ինֆեկցիաներ (բրոնխիտ, բակտերիալ թոքաբորբ, ատիպիկ թոքաբորբ)
  • Մաշկի ինֆեկցիաներ. իմպետիգո, կարմիր քամի, ֆոլիկուլիտ, ֆուրունկուլյոզ, ինֆեկցված վերքեր
  • Տարածուն կամ տեղայնացված միկոբակտերիալ ինֆեկցիաներ (M.avium կամ M.intracellulare): M.chelonae, M.fortuitum և M.kansasii միկոբակտերիաներով հարուցված տեղայնացված  ինֆեկցիաներ
  •  H.pylori–ի էռադիկացիա ստամոքսի թթվայնության ընկճման պայմաններում:

Կիրառման եղանակ և դոզավորում.  Ըստ բժշկի ցուցման: Ներքին ընդունման համար:
Չափահասներ և 12տ.-ից բարձր երեխաներ՝ 500մգ (1 հաբ) օրական 2 անգամ, 6-14 օր՝ կախված ինֆեկցիայի բնույթից և ծանրության աստիճանից:

Հակացուցումներ. 

  • Գերզգայունություն
  • Հղիություն և լակտացիա
  • Ծանր լյարդային անբավարարություն
  • Հետևյալ դեղորայքից որևէ մեկի միաժամանակյա ընդունում՝ աստեմիզոլ, ցիզապրիդ, պիմոզիդ, տերֆենադին և էրգոտամին կամ դիհիդրոէրգոտամին
  • Մինչև 12 տարեկան երեխաներ:

Զգուշությամբ. Քանի որ կլարիթրոմիցինը մետաբոլիզվում և դուրս է բերվում լյարդով, պետք է զգուշություն ցոցաբերել լյարդի ֆունկցիայի խանգարումով, չափավոր կամ ծանր երիկամային անբավարարությամբ և տարեց (>65 տ.) հիվանդների մոտ օգտագործելիս:

Թողարկման ձև. 14 հաբ (2 x 7) ներդիր-թերթիկով ստվարաթղթե տուփի մեջ:

Արտադրող. «Ռեմեդիկա», Կիպրոս:

Տես նաև.  https://www.remedica.eu/