Ֆոլատ B9 Տոնուս - Ֆոլաթթու 400 մկգ
Կյանքի համար անհրաժեշտ
Ֆոլատ B9 Տոնուս
Կենսաբանական ակտիվ հավելում (ԿԱՀ)
Բաղադրություն` 1 հաբում՝ ֆոլաթթու 400մկգ:
Սննդային արժեք` 100գ-ը պարունակում է. ածխաջուր-91.6գ, սպիտակուց-5.75գ, ճարպ -0գ, էներգետիկ արժեքը – 391,41կկալ/1637,7կՋ:
Քանակությունը մեկ հաբում | NRV* (100%) | |
---|---|---|
Ֆոլաթթու | 400 մկգ (100%) | 400 մկգ |
NRV* - սննդային արժեք
Կիրառման ոլորտ
- Որպես ֆոլաթթվի աղբյուր՝ օրգանիզմում վերջինիս անբավարարության դեպքում
- Հղիության պլանավորման ընթացքում
- Հղիության I եռամսյակում պտղի նյարդային խողովակի դեֆեկտների զարգացման կանխարգելման նպատակով
Օգտագործման ցուցումներ
Հաբեր ներքին ընդունման համար: Ընդունել ուտելուց հետո:
- Ֆոլաթթվի անբավարարության դեպքում` օրական 1 հաբ (400մկգ)
- Հղիության պլանավորման ընթացքում՝ օրական 1 հաբ (400մկգ)
- Հղիության I եռամսյակում՝ օրական 1 հաբ (400մկգ)
Հակացուցումներ. գերզգայունություն ԿԱՀ բաղադրիչների նկատմամբ, պերնիցիոզ սակավարյունություն, չարորակ նորագոյացություններ, կոբալամինի դեֆիցիտ, մանկական տարիք (մինչև 3 տարեկան):
Զգուշացում. մեծ չափաքանակով ֆոլաթթվի օգտագործման ժամանակ, ինչպես նաև երկարատև կիրառման պարագայում հնարավոր է վիտամին B12-ի կոնցենտրացիայի նվազում:
Բացթողնման ձև. 60 հաբ պլաստմասե տարայի մեջ, ստվարաթղթե տուփի մեջ՝ ներդիր-թերթիկի հետ միասին:
Պահպանման պայմաններ. պահել չոր, լույսից պաշտպանված տեղում, 25°C - ից ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում:
Պահպանման ժամկետ. 2 տարի:
Արտադրող. «Տոնուս-Լես» ՍՊԸ, Հայաստան։