CaD3 Տոնուս - Կալցիում 500 մգ, վիտամին D3 400 ՄՄ:
Ձեր ոսկրերի ամրության երաշխավորը
Կենսաբանական ակտիվ հավելում (ԿԱՀ)
Բաղադրություն
1 հաբում՝ կալցիում 500 մգ (կալցիումի կարբոնատի (1250 մգ) տեսքով), վիտամին D3 (խոլեկալցիֆերոլ) 400 ՄՄ:
Սննդային արժեք
1 հաբը պարունակում է.
ածխաջուր - 2,78 գ; սպիտակուց - 0,00 գ; ճարպ - 0,00 գ; էներգետիկ արժեքը - 23,94 կկալ/100,23 կՋ:
|
Քանակությունը 1 հաբում |
NRV* (100%) |
---|---|---|
Ca |
500 մգ (50%) |
1000 մգ |
D3 |
400 ՄՄ, 10 մկգ (100%) |
10 մկգ |
*NRV – խորհուրդ տրվող նորմա
Կիրառման ոլորտ
CaD3-ը նպաստում է՝
- օրգանիզմում կալցիումի և ֆոսֆորի փոխանակման կարգավորմանը, ոսկրամկանային համակարգի և ատամների ամրացմանը,
- արյան մեջ կալցիումի և վիտամին D3-ի նորմալ մակարդակի պահպանմանը:
- խոչնդոտում է պարաթհորմոնի արտազատման ավելացմանը, որի ավելցուկը օրգանիզմում նպաստում է կալցիումի դուրս բերմանը ոսկրերից:
Ca-ը մասնակցում է մկանային կծկումների և նյարդային հաղորդունակության կարգավորմանը, հանդիսանում է արյան մակարդման համակարգի բաղադրիչ:
Վիտամին D3-ը նպաստում է կալցիումի ներծծմանը աղիներում:
Կալցիումի օգտագործումը հատկապես կարևոր է օրգանիզմի աճման շրջանում («ռախիտ» հիվանդությունից խուսափելու համար), տարեց մարդկանց, մասնավորապես՝ դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց մոտ (օստեոպորոզի ռիսկի նվազեցման համար), ինչպես նաև հղիության ժամանակ` բժշկի կողմից սահմանված չափաբաժնով:
Օգտագործման ցուցումներ
- 12 տարեկանից բարձր անձանց` 1 ծամովի հաբ օրական 2 անգամ,
- 5-12 տարեկան երեխաներին` 1 ծամովի հաբ օրական 1-2 անգամ,
- 3-5 տարեկան երեխաներին` ըստ բժշկի ցուցման:
Հակացուցումներ. ԿԱՀ բաղադրիչների նկատմամբ անհատական անտանելիություն, միզաքարային հիվանդություն, ծանր երիկամային անբավարարություն:
Զգուշացում. եթե դուք հղի եք, կերակրում եք կրծքով կամ ընդունում այլ դեղամիջոցներ, ապա օգտագործելուց առաջ խորհրդակցե՛ք բժշկի հետ:
Բացթողնման ձև. 30x2 ծամովի հաբ՝ յուրաքանչյուրը 1500 մգ զանգվածով, պլաստմասե տարայի մեջ: Ստվարաթղթե տուփի մեջ՝ 2 տարա:
Պահպանման պայմաններ. պահպանել 250С ոչ բարձր ջերմաստիճանում, փակ վիճակում, երեխաների համար անհասանելի վայրում:
Պահպանման ժամկետ. 2 տարի:
Արտադրող. «Տոնուս-Լես» ՍՊԸ, Հայաստան։