Ամբրոտոն - ամբրօքսոլի հիդրոքլորիդ 3մգ
Արդյունավետ միջոց թաց հազի դեմ
Բաղադրություն. 1մլ լուծույթը պարունակում է 3մգ ամբրօքսոլի հիդրոքլորիդ:
Օժանդակ նյութեր. Բենզոյաթթու, հիդրօքսիէթիլ ցելյուլոզ, կալիումի ացեսուլֆամ, սորբիտոլ, գլիցերին, ազնվամորու բուրմունք, մաքրված ջուր:
Դեղաբուժական խումբ. Հազի և մրսածության ժամանակ կիրառվող դեղորայք: Մուկոլիտիկ, խորխաբեր միջոցներ:
Ցուցումներ. Շնչուղիների սուր և քրոնիկ հիվանդություններ, որոնք ուղեկցվում են մածուցիկ խորխարտադրությամբ.
- Սուր և քրոնիկ բրոնխիտ
- Թոքաբորբ
- Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն
- Բրոնխային ասթմա խորխի դուրսբերման դժվարացմամբ
- Բրոնխոէկտատիկ հիվանդություն:
Կիրառման եղանակ և դոզավորում. Ներքին ընդունման համար, սննդից անկախ:
- 6-12տ. երեխաներ. 5մլ (ամբրօքսոլ 15մգ) օրական 2-3 անգամ: Առավելագույնը 45մգ/օր: 2-3 օր անց, եթե երեխան ավելի լավ է զգում, կարելի է ընդունել օրական 2 անգամ:
- 2-5 տ. երեխաներ. 2.5մլ (ամբրօքսոլ 7.5մգ) օրական 3 անգամ: Առավելագույնը 22.5մգ/օր: 2-3 օր անց, եթե երեխան ավելի լավ է զգում, կարելի է ընդունել օրական 2 անգամ:
Հատուկ նշումներ.
Երիկամային ֆունկցիայի խանգարումների կամ լյարդի ֆունկցիայի ծանր խանգարումների դեպքում Ամբրոտոնը պետք է ընդունել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո: Ընդ որում անհրաժեշտ է կամ նվազեցնել դեղաչափը կամ մեծացնել ընդունումների միջև ընկած ժամանակը:
Բրոնխների շարժունակության խանգարումով և առատ բրոնխարտադրությամբ հիվանդները Ամբրոտոնը պետք է կիրառեն զգուշությամբ՝ կապված մեծաքանակ խորխի դուրսբերման դժվարության և բրոնխների խցանման վտանգի հետ:
Ամբրոտոնի 5մլ օշարակը պարունակում է 1.2գ սորբիտոլ, ինչը կազմում է 7.2գ սորբիտոլ առավելագույն խորհուրդ տրվող օրական դեղաչափի մեջ (30մլ): Ֆրուկտոզի հազվագյուտ ժառանգական անտանելիությամբ հիվանդները չպետք է ընդունեն այս դեղը:
Բուժման ընթացքում, խորխալույծ ազդեցության խթանման համար խուրհուրդ է տրվում մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել (ջուր, հյութ, թեյ):
Հակացուցումներ. Գերզգայունություն ամբրօքսոլի կամ դեղամիջոցի այլ բաղադրիչների նկատմամբ, հղիության I եռամսյակ, դեղամիջոցի որևէ բաղադրիչի հազվագյուտ ժառանգական անտանելիություն, մինչև 2 տարեկան երեխաներ:
Օգտագործել զգուշությամբ հղիության II-III եռամսյակներին և կրծքով կերակրելու ընթացքում, երիկամային և/կամ լյարդային անբավարարության դեպքում:
Դեղորայքային փոխազդեցություն. Հակահազային դեղորայքի հետ համատեղ կիրառումը հանգեցնում է խորխի հեռացման դժվարացման՝ հազի ընկճման ֆոնին: Ամբրօքսոլը մեծացնում է բրոնխային արտազատուկում ամօքսիցիլինի, ցեֆուրօքսիմի (ՖՈՒՐՕՔՍԻՏՈՆՈՒՍ) և էրիթրոմիցինի ներթափանցումը և կոնցենտրացիան: Համատեղելի է ծննդաբերական գործունեությունն արգելակող դեղորայքի հետ:
Պահպանում. Պահել մինչև 30°C ջերմաստիճանի պայմաններում, չսառեցնել: Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
Փաթեթավորում. 100մլ օշարակ մուգ ապակե շշիկով, չափիչ գդալի և ներդիր թերթրիկի հետ ստվարաթղթե տուփի մեջ:
Արտադրող. «Արփիմեդ» ՍՊԸ, Հայաստան:
Գրանցման հավաստագրի իրավատեր. «Տոնուս-Լես» ՍՊԸ, Հայաստան: