Զինդոլին - ցիպրոֆլօքսացին 500 մգ
Զինդոլին – վարակի հետ դեմ առ դեմ
Ընդունել միայն բժշկի ցուցմամբ
Բաղադրություն. 1 հաբում` ցիպրոֆլօքսացին 500 մգ
Դեղաբուժական խումբ. ազդեցության լայն սպեկտր ունեցող ֆտորքինոլոնների խմբի հակաբիոտիկ:
Ցուցումներ.
- Գրամ բացասական մանրէներից առաջացած ստորին շնչառական ուղիների վարակներ
- թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության սրացումներ,
- բրոնխաթոքային վարակներ բշտիկային ֆիբրոզի կամ բրոնխէկտազի ժամանակ,
- թոքաբորբ
- Քրոնիկական թարախային միջին ականջաբորբ
- Քրոնիկական ծոցաբորբի կտրուկ սրացում
- Միզուղիների վարակներ
- Սեռական օրգանների վարակներ
- Ստամոքսաղիքային ուղու վարակներ (օրինակ՝ ճանապարհորդների փորլուծություն)
- Ներորովայնային վարակներ
- Մաշկի և փափուկ հյուսվածքների վարակներ, որոնք պայմանավորված են գրամ բացասական մանրէներով
- Չարորակ արտաքին ականջաբորբ
- Ոսկրերի և հոդերի վարակներ
- Neisseria meningitides բակտերիայից առաջացող ինվազիվ վարակների կանխարգելում
- Սիբիրախտի թոքային ձև (կանխարգելում և բուժում)։
Ցիպրոֆլօքսացինը կարող է օգտագործվել նեյտրոպենիայով հիվանդների մոտ, որոնք ունեն տենդ՝ ենթադրաբար, բակտերիալ վարակի պատճառով։
Դեղաչափը և օգտագործման եղանակը.
Կիրառել համաձայն բժշկի նշանակման:
Ներքին ընդունման համար: Չափահասների համար (18 տարեկան և ավելի) ստանդարտ դեղաչափը՝ 500 մգ (1հաբ) օրական 2 անգամ: Դեղաչափավորումը և բուժման տևողությունը տարբեր հիվանդությունների դեպքում կարող է տարբեր լինել:
Հակացուցումներ. Գերզգայունություն ցիպրոֆլօքսացինի կամ այլ ֆտորքինոլոնների, ինչպես նաև դեղամիջոցի ցանկացած այլ բաղադրիչների նկատմամբ, ցիպրոֆլօքսացինի և տիզանիդինի համակցված ընդունում, երեխաներ և դեռահասներ (մինչև 18 տարեկան, բացառությամբ Pseudomonas aeruginosa-ով առաջացրած թոքերի մուկովիսցիդոզի բարդությունների բուժման 5-17 տարեկան երեխաների մոտ), հղիություն և կրծքով կերակրման շրջան:
Պահպանում. պահպանել 25°C ջերմաստիճանից ոչ բարձր պայմաններում:
Թողարկման ձև. 10 հաբ (կիսման գծով) բլիստերում, ստվարաթղթե տուփի մեջ՝ ներդիր-թերթիկի հետ միասին:
Արտադրող. «Ռեմեդիկա», Կիպրոս:
Տես նաև. http://www.remedica.eu