Զեստավալ - ալբենդազոլ 200մգ
ՁԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԸ
Ընդունել միայն բժշկի ցուցմամբ
Բաղադրություն. 1 հաբում' ալբենդազոլ 200մգ:
Դեղաբուժական խումբ. Հակաճճվային և հակապրոտոզոային դեղամիջոց:
Ցուցումներ. Echinococcus granulosus-ի կամ Echinococcus multilocularis-ի (alveococcus) հետևանքով առաջացած էխինոկոկային/հիդատիդային/ կիստաների բուժում, առաջին շարքի թերապիա` էխինոկոկոզով տառապող հիվանդների դեպքում, երբ վիրաբուժական միջամտությունը անհնար է կամ որպես աջակցող թերապիա՝ վիրահատությունից առաջ կամ հետո:
Կիրառման եղանակ
Մեծահասակներ և տարեցներ
Echinococcus granulosus. օրական 800 մգ, բաժանված դեղաչափերով, 28 օրվա ընթացքում: 28-օրյա բուժման ժամանակահատվածը կարող է կրկնվել 14-օրյա ընդմիջմամբ, (առանց դեղորայքի) ընդհանուր առմամբ 3 ցիկլով:
Վիրահատությունից առաջ. օրական 800 մգ, բաժանված դեղաչափերով, 28 օրվա ընթացքում, որին հաջորդում է 14 օր ընդմիջում՝ առանց դեղորայքի:
Հնարավորության դեպքում, նախքան վիրահատությունը պետք է իրականացվի երկու 28-օրյա ցիկլ:
Եթե անհրաժեշտ է վիրահատություն նախքան երկու ցիկլերով բուժման ավարտը, ապա Զեստավալ-ը մինչև վիրահատությունը պետք է նշանակվի հնարավորինս երկար ժամանակահատվածի ընթացքում, բայց ոչ ավելի, քան 28 օր:
Վիրահատությունից առաջ և հետո. եթե նշանակվել է Զեստավալ-ի միայն կարճ նախավիրահատական կուրս և այն դեպքերում, երբ անհրաժեշտ է շտապ վիրահատություն, Զեստավալ-ը պետք է նշանակվի վիրահատությունից հետո, երկու 28-օրյա ցիկլով բաժանված 14 օրյա ընդմիջումով (առանց դեղորայքի):
Բացի այդ, եթե նախավիրահատական բուժումից հետո կիստաները կենսունակ են, կամ երբ տեղի է ունեցել կիստայի պատռում և արտահոսք, ապա պետք է նշանակվի ամբողջական կուրս՝ բաղկացած 2 ցիկլերից:
Echinococcus multilocularis (alveococcus)` օրական 800 մգ, բաժանված դեղաչափերով, 28 օրվա ընթացքում, բաժանված 14-օրյա ընդմիջումով:
Երեխաներ
6 տարեկանից ցածր երեխաներին խորհուրդ չի տրվում նշանակել Զեստավալ:
Հակացուցումներ. գերզգայունություն ալբենդազոլի կամ օժանդակ նյութերից որևէ մեկի նկատմամբ, հղիություն, մինչև 6 տարեկան երեխաներ:
Թողարկման ձև. 2 հաբ բլիստերում: 1 բլիստեր (2 հաբ) ներդիր-թերթիկով ստվարաթղթե տուփի մեջ:
Արտադրող. «Ռեմեդիկա», Կիպրոս:
Տե՜ս նաև. http://www.remedica.eu