Վինչ - ֆլուկոնազոլ 150մգ

ՎԻՆՉ – ՍՆԿԵՐԻ ԿՈՐԾԱՆԻՉ

Ընդունել միայն բժշկի ցուցմամբ

Բաղադրություն. 1 պատճում' ֆլուկոնազոլ 150մգ:

Դեղաբուժական խումբ. Հակասնկային դեղամիջոց:

Ցուցումներ.

  • Կանդիդոզ (տարածուն, մաշկի, լորձաթաղանթների, սեռական օրգանների)՝ բուժում և կանխարգելում,
  • Մաշկի սնկախտեր (ոտնաթաթերի, մարմնի, աճուկային շրջանի, բազմագույն որքին, օնիխոմիկոզ),
  • Խորը էնդեմիկ սնկախտեր (կոկցիդիոմիկոզ, պարակոկցիդիոմիկոզ, սպորոտրիխոզ, հիստոպլազմոզ),
  • Կրիպտոկոկոզ:

Կիրառման եղանակ և դոզավորում. Ըստ բժշկի նշանակման:

Սնկախտ Դոզավորում
Սեռական օրգանների կանդիդոզ 1 պատիճ միանվագ
Սեռական օրգանների կանդիդոզի կրկնությունների հաճախականության նվազում 1 պատիճ 3 օրը մեկ (1-ին, 4-րդ և 7-րդ օրերին), այնուհետև շաբաթական 1 պատիճ 6 ամսվա ընթացքում քանի դեռ կա վարակի վտանգ
Բերանի, ըմպանի լորձաթաղանթի սնկախտի բուժում 2 պատիճ 1-ին օրը, այնուհետև օրական 1 պատիճ մինև ախտանշանների անհետանալը
Բերանի, ըմպանի լորձաթաղանթի սնկախտի կանխարգելում օրական 1 պատիճ քանի դեռ կա վարակի վտանգ
Լորձաթաղանթների սնկախտներ՝ տեղակայումից կախված օրական 1-2 պատիճ` 7-30 օրվա ընթացքում
Մաշկի սնկատներ (ոտնաթաթերի, աճուկային շրջանի) շաբաթական 1 պատիճ` 2-4 շաբաթվա ընթացքում, իսկ ոտնաթաթերի սնկախտի դեպքում՝ մինչև 6 շաբաթ
Թեփանման որքին շաբաթական 2 պատիճ` 1-3 շաբաթվա ընթացքում
Օնիխոմիկոզ շաբաթական 1 պատիճ մինչև առողջ եղնգի վերաճելը. ձեռքերի եղունգներ՝ 3-6 ամիս, ոտքերի եղունգներ՝ 6-12 ամիս
Կոկցիդիոմիկոզ օրական 2 պատիճ` 1-2 տարվա ընթացքում
Սպորոտրիխոզ օրական 2 պատիճ` 1-16 ամսվա ընթացքում
Հիստոպլազմոզ օրական 2 պատիճ 3-17 ամսվա ընթացքում

 

Հակացուցումներ. Գերզգայունություն:

Զգուշությամբ.լյարդային և/կամ երիկամային անբավարարություն, պոտենցիալ հեպատոտոքսիկ դեղորայքի միաժամանակյա ընդունում, ալկոհոլիզմ, հղիություն, կրծքով կերակրման շրջան, մինչև 6 տարեկան տարիք:

Թողարկման ձև. 2 պատիճ բլիստերում: 1 բլիստեր (2 պատիճ) ներդիր-թերթիկով ստվարաթղթե տուփի մեջ:

Արտադրող. «Սո.Սե.ՖԱՐՄ», Իտալիա:

Տե՜ս նաև. http://www.sosepharm.it