Վալյուսեդ - Համակցված

Բաղադրություն. 1 ժելատինե փափուկ դեղապատիճում ՝ 60մգ կատվախոտի արմատների չոր մզվածք, 40մգ գայլուկի կոնի չոր մզվածք  և  40մգ չարչարա­ծաղկի ծաղիկների չոր մզվածք

Դեղաբուժական խումբ. Հանգստացնող և քնաբեր դեղամիջոցներ

Ցուցումներ. Դեղամիջոցն օգտագործվում է որպես հանգստացնող միջոց նյարդային լարվածության  ախտանիշների վերացման համար, ինչպիսիք են՝

  • սրտի արագ բաբախյունը
  • անհանգստությունը և ձեռքերի դողը
  • ստամոքսային խանգա­րումները
  • ուշադրության կենտրոնացման դժվարությունները
  • նյարդային լարվածության հետևանքով առաջացած ժամանակավոր անքնության ժամանակ

Առավելություններ.

  • բուսական ծագման բարձրորակ բաղադրիչներ
  • լավ տանելիություն
  • հեշտ կուլ տրվող, փափուկ ժելատինային պատիճներ
  • կլինիկորեն ապացուցված արդյունա­վետություն անքնության ժամանակ

 

Հակացուցումներ. Չօգտագործել դեղամիջոցը, եթե ունեք`

  • գերզգայունություն դեղամիջոցի ցանկացած բաղադրիչի նկատմամբ
  • կատվախոտի հանդեպ անտանելիություն
  • հազվադեպ հանդիպող ժառանգական անտանելի­ու­թյուն՝ ֆրուկտոզայի հանդեպ
  • ախտորոշված  ալերգիկ ռեակցիաներ գետնանուշի և սոյայի նկատմամբ

 

Կիրառման եղանակ. Դեղամիջոցը նախատեսված է ներքին ընդունման համար: Մեծահասակներին և 12տ-ից բարձր երեխաներին ընդունել 2 պատիճ՝ օրական 2-3 անգամ: Անքնության ժամանակ ընդունել 2-3 պատիճ, օրական 1 անգամ, քնելուց կես ժամ առաջ:

Զգուշացում. Դեղամիջոցը կարող է ազդել  մեքենա վարելու և այլ սարքավորումներ կառավարելու ունակության վրա:  

Թողարկման ձև. Տուփը պարունակում է  30 պատիճ, 1 բլիստերում 15 պատիճ, 2 բլիստեր ստվարաթղթե տուփի մեջ:

Պահպանման պայմաններ. Պահպանել փակ, օրիգինալ տուփի մեջ, 25°С-ից ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում, երեխաների համար անհասանելի վայրում:

Արտադրող. Պ.Պ.Փ. «ՀԱՍԿՈ-ԼԵԿ» Էս.Էյ ., Վրոցլավ, , Լեհաստան

Տե´ս նաև. http://www.hasco-lek.pl/