Տրոզամիլ - ազիթրոմիցին 500մգ
ՄԱՆՐԷՆԵՐԻ ՍԱՐՍԱՓ
Ընդունել միայն բժշկի ցուցմամբ
Բաղադրություն. 1 հաբում' ազիթրոմիցին 500մգ:
Դեղաբուժական խումբ. Լայն սպեկտրի հակաբիոտիկ, մակրոլիդ-ազալիդ:
Ցուցումներ.
- Վերին շնչուղիների և ՔԿԱ ինֆեկցիաներ (միջին օտիտ, տոնզիլիտ, ֆարինգիտ, սինուսիտ)
- Ստորին շնչուղիների ինֆեկցիաներ (բրոնխիտ, բակտերիալ թոքաբորբ, ատիպիկ թոքաբորբ)
- Ստոմատոլոգիական ինֆեկցիաներ (պերիօդոնտիտ, պարօդոնտիտ)
- Մաշկի և փափուկ հյուսվածքների ինֆեկցիաներ (ակնե, իմպետիգո, ֆոլիկուլիտ, ֆուրունկուլ, թարախակույտ, ֆլեգմոնա, մատնաշունչ, կարմիր քամի, ինֆեկցված վերքեր)
- Միզասեռական ինֆեկցիաներ (քլամիդիոզ, ուրեապլազմոզ, ուրեթրիտ, պրոստատիտ, ցերվիցիտ, գոնոռեա, սիֆիլիս)
- Ստամոքսի և ՏՄԱ խոց (Haemophilus ducreyi՝ միաբուժում կամ Helicobacter pylori՝ եռաբուժում):
Կիրառման եղանակ և դոզավորում. Ըստ բժշկի նշանակման: Ներքին ընդունման համար:
Ստանդարտ դոզավորումը՝
- 12տ.-ից բարձր՝ 500մգ (1 հաբ) օրական 1 անգամ, 3-5 օր
- 3-12տ.՝ 250մգ (½ հաբ) օրական 1 անգամ, 3-5 օր:
Հակացուցումներ. Գերզգայունություն ազիթրոմիցինի կամ ցանկացած այլ մակրոլիդի կամ հավելանյութերի նկատմամբ:
Թողարկման ձև. 3 հաբ (կիսման գծով) 1 բլիստերով և ներդիր-թերթիկով ստվարաթղթե տուփի մեջ:
Արտադրող. «Սո.Սե.ՖԱՐՄ», Իտալիա:
Տես նաև. http://www.sosepharm.it