Թրո-Սիլդենաֆիլ - Սիլդենաֆիլ 100մգ
Բաղադրություն. 100 մգ սիլդենաֆիլ (սիլդենաֆիլի ցիտրատի տեսքով)
Դեղաբուժական խումբ. Ուրոլոգիական, էրեկտիլ դիսֆունկցիայի ժամանակ օգտագործվող դեղամիջոցներ
Ցուցումներ. Ցուցված է էրեկտիլ դիսֆունկցիայով չափահաս տղամարդկանց, որը հանդիսանում է անկարողություն հասնելու կամ պահպանելու էրեկցիան բավարար սեռական ակտի համար: Թրո-վիաջիլ դեղահատերի ակտիվությունը դրսևվորվելու համար անհրաժեշտ է սեքսուալ ստիմուլյացիա:
Հակացուցումներ.
- Նատրիումի օքսիդի դոնորների (օրինակ՝ ամիլ նիտրիտ) կամ ցանկացած ձևի նիտրատների հետ համատեղ ընդունումը
- Գերզգայունություն ակտիվ նյութի կամ օժանդակ նյութերի նկատմամբ
- Գուանիլատ ցիկլազի խթանիչների հետ համատեղ ընդունումը, ինչպիսին օրինակ ռիոցիգուատն է
- Տղամարդկանց , որոնց համար սեռական ակտիվությունը անթույլատրելի է (օրինակ, ծանր սրտանոթային խանգարումներ ունեցող հիվանդներ, ինչպիսիք են անկայուն անգինան կամ սրտային անբավարարությունը)
- Հիվանդներ, ովքեր ունեն տեսողության կորուստ մեկ աչքում պայմանավորված ոչ արտերիտիկ առաջային իշեմիկ տեսողական նեյրոպաթիայով (NAION), անկախ այն հանգամանքից արդյոք այդ դրվագը կապված էր նախկին PDE5- ի ինհիբիտորի օգտագործման հետ թե ոչ
- Ցուցված չէ կանանց
Սիլդենաֆիլի անվտանգությունը չի ուսումնասիրվել հիվանդների հետևյալ ենթախմբերում, հետևաբար դրա օգտագործումը հակացուցված է` ծանր լյարդային անբավարարության, հիպոթենզիայի, ինսուլտի կամ սրտամկանի ինֆարկտի նոր դեպքերի և ցանցենու հայտնի ժառանգական դեգեներատիվ խանգարումների (ինչպիսին է օրինակ գունակային ցանցենաբորբը) ժամանակ:
Կիրառման եղանակ և դոզավորում. Խորհուրդ տրվող առավելագույն դեղաչափը 100 մգ է: Խորհուրդ տրվող դոզավորման առավելագույն հաճախականությունը օրական 1 անգամ է: Խորհուրդ է տրվում ընդունել սեռական ակտից մոտ 1 ժամ առաջ:
Պահպանման պայմանները. Այս դեղը չի պահանջում հատուկ պահպանման պայմաններ, առավել նպատակահարմար է այն պահել խոնավությունից պաշտպանված տեղում, 30° C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, օրիգինալ տուփի մեջ:
Թողարկման ձև. 4 հաբ 1 ալյումինե բլիստերով և ներդիր-թերթիկով ստվարաթղթե տուփի մեջ:
Պահպանման ժամկետ. 3 տարի
Արտադրող. Տրոգե Մեդիկալ, Գերմանիա:
Տե′ս նաև. http://www.trogemedical.de/