Ցեֆտրիաքս - ցեֆտրիաքսոն 1գ

Տրո-Ցեֆտրիաքս՝ հավատարիմ օգնական

Ցանկացած հակաբիոտիկի օգտագործումը առանց բժշկի ցուցման խստիվ արգելվում է:

Բաղադրություն. 1 սրվակում' ցեֆտրիաքսոն 1գ:

 

Դեղաբուժական խումբ. III սերնդի ցեֆալոսպորիններ: Լայն սպեկտրի ազդեցություն ունեցող հակաբիոտիկներ:

 

 

Ցուցումներ.

  • Բակտերիալ մենինգիտ
  • Արտահիվանդանոցային թոքաբորբ
  • Ներհիվանդանոցային թոքաբորբ
  • Սուր միջին ականջաբորբ
  • Ներորովայնային վարակներ
  • Միզուղիների բարդացած վարակներ (պիելոնեֆրիտ)
  • Ոսկրերի և հոդերի վարակներ
  • Մաշկի և փափուկ հյուսվածքների բարդացված վարակներ
  • Սուսանակ (հոնորեա)
  • Սիֆիլիս
  • Բակտերիալ էնդոկարդիտ

Տրո-Ցեֆտիաքսը նաև կարող է օգտագործվել հետևյալ  հիվանդությունների բուժման ժամանակ.

  • Մեծահասակների մոտ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության սրացման
  • Լայմի հիվանդության
  • Վարակների հարվիրահատական կանխարգելման
  • Նեյտրոպենիայի, որը կապված է բակտերիալ վարակի հետ
  • Բակտերեմիայի

 

Կիրառման եղանակ. ըստ բժշկի ցուցման:

 

Հակացուցումներ. գերզգայունություն ցեֆտրիաքսոնի կամ այլ ցեֆալոսպորինային շարքի հակաբիոտիկների նկատմամբ: Մինչև 41 շաբաթական անհաս նորածիններ: Մինչև 28 օրական նորածիններ, հիպերբիլիռուբինեմիայի դեպքում:

 

Թողարկման ձև. ներարկման փոշի 1 սրվակում: 50 սրվակ ստվարաթղթե տուփում ներդիր-թերթիկի հետ միասին:

Պահպանման պայմաններ. պահել մինչև 25°C ջերմաստիճանում, չոր, մութ վայրում: Լուծույթը կիրառել անմիջապես պատրաստելուց հետո:

Պիտանիության ժամկետ. 3 տարի:

Արտադրող.  Տրոգե Մեդիկալ ԳՄԲՀ, Գերմանիա:

Տես նաև.  http://www.trogemedical.de/