Ստաբիֆլեքս - գլյուկոզամին 750մգ, խոնդրոիտին 600մգ, ՄՍՄ 300մգ

ՀՈԴԵՐԻ ՃԿՈՒՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաղադրություն. 1 թշշացող հաբում. ակտիվ նյութեր. գլյուկոզամին սուլֆատ 750մգ, խոնդրոիտին սուլֆատ 600մգ, մեթիլսուլֆոնիլմեթան (ՄՍՄ) 300մգ, կոճապղպեղի հանուկ 20մգ: Գլյուկոզամինը նպաստում է աճառի ձևավորմանն ու վերականգնմանը: Խոնդրոիտինն աճառի բաղադրիչ է, որը կանխարգելում է ջրի ներթափանցումը ջլերի և հոդերի մեջ: Նպաստում է ոսկրերում կալցիումի կուտակմանը և աճառի հաստության մեջ ջրի պահպանմանը ջրային խոռոչների տեսքով` ստեղծելով լավ ամորտիզացիա և ամրացնելով շարակցական հյուսվածքը: Նաև մեծացնում է ներհոդային ձուսպահեղուկի արտադրությունը:

Ցուցումներ.

  • Օստեոարթրիտ, օստեոխոնդրոզ, հոդային խնդիրներ, օստեոֆիտներ (шпоры):
  • Ոսկրահոդային վնասվածքներ:

Առավելություններ

  • Մեթիլսուլֆոնիլմեթանը (ՄՍՄ) օրգանական ծծմբի աղբյուր է, որը մասնակցում է կոլագենի սինթեզին և թողնում արտահայտված հակաբորբոքային ազդեցություն:
  • Կոճապղպեղի (իմբիրի) հանուկը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք ցուցաբերում են հակաբորբոքային և ցավազրկող ազդեցություն` բարենպաստ ազդեցություն թողնելով հոդերի այտուցվածության և ցավերի դեպքում: Ունի նաև հակափսխումային ազդեցություն, ինչը նվազեցնում է դեղամիջոցի ընդունման ժամանակ աղեստամոքսային համակարգի կողմից կողմնակի երևույթների վտանգը:
  • Ունի նարնջի հաճելի համ: 
  • Չի պարունակում շաքար և հարմար է դիաբետիկներին:

 

Կիրառման եղանակ. Չափահասների համար` 1 հաբը լուծել 1 բաժակ (200մլ) ջրում և ընդունել օրական 2 անգամ: Ընդունման կուրսը` 3-6 ամիս: Այս ժամկետը կարելի է երկարացնել բժշկի ցուցումով:

Թողարկման ձև. 20 թշշացող հաբ պլաստմասե տուբայի մեջ:

Արտադրող. «Քենդի» ՍՊԸ, Բուլղարիա:

Տե՜ս նաև. http://pharma.kendy.com/en/product/stabiflex-effervescent-tablets