Սպիրոլոն - սպիրոնոլակտոն 25մգ

ԿԱԼԻՈՒՄ ԽՆԱՅՈՂ ՄԻԶԱՄՈՒՂ
Ընդունել միայն բժշկի ցուցմամբ

Բաղադրություն. 1 հաբում' սպիրոնոլակտոն 25մգ:

Դեղաբուժական խումբ. Կալիում խնայող միզամուղ: Ալդոստերոնի մրցակցային ներհակորդ:

Ցուցումներ.

  • Սրտային անբավարարություն,
  • Առաջնային հիպերալդոստերոնիզմի ախտորոշում և բուժում,
  • Նեֆրոտիկ համախտանիշ,
  • Այտուցներով և ասցիտով ուղեկցվող լյարդի ցիռոզ,
  • Էսենցիալ գերճնշում (համալիր բուժման կազմում),
  • Չարորակ ասցիտ:

Կիրառման եղանակ և դոզավորում. Ըստ բժշկի նշանակման:

Հակացուցումներ.

  • Ադիսոնի հիվանդություն,
  • Հիպերկալիեմիա,
  • Հիպոնատրիեմիա,
  • Երիկամային ծանր անբավարարություն (ԿԿ<10մլ/ր),
  • Անուրիա,
  • Լակտոզի անտանելություն, լակտազի անբավարարություն, գլյուկոզ/գալակտոզի ներծծման խանգարման համախտանիշ,
  • Հղիություն և լակտացիա,
  • Մինչև 3 տարեկան տարիք,
  • Գերզգայունություն որևէ բաղադրիչի նկատմամբ:

Զգուշությամբ. հիպերկալցիեմիա, մետաբոլիկ ացիդոզ, ԱՎ-պաշարում, շաքարային դիաբետ (հաստատված կամ ենթադրվելիք քրոնիկ երիկամային անբավարարության դեպքում), դիաբետիկ նեֆրոպաթիա, վիրահատական միջամտություններ, գինեկոմաստիա առաջացնող դեղորայքի ընդունում, տեղային և ընդհանուր անզգայացում, դաշտանային ցիկլի խանգարումներ, լյարդային անբավարություն, լյարդի ցիռոզ, տարեց հիվանդներ:

Թողարկման ձև. 10 հաբ բլիստերում: 5 բլիստեր (50 հաբ) ներդիր-թերթիկով ստվարաթղթե տուփի մեջ:

Արտադրող. «Ռեմեդիկա», Կիպրոս:

Տես նաև. http://www.remedica.eu