Պրեֆետալ - Համակցված

 

Դեղաբուժական խումբ. Մուլտիվիտամիններ և այլ հանքանյութեր, ներառյալ համակցություններ:

Դեղաձև. Թաղանթապատ դեղահատեր ներքին ընդունման համար:

Բաղադրություն. Յուրաքանչյուր դեղահատ պարունակում է

Ակտիվ բաղադրատարրեր                           Դեղաչափը յուրաքանչյուր

                                                                       թաղանթապատ դեղահատում

  • Բետա-կարոտին .............................................................2 մգ
  • Վիտամին B1 (թիամինի նիտրատ) ..........................................1.4 մգ  
  • Վիտամին B2 (ռիբոֆլավին) ................................................1.4 մգ
  • Վիտամին B6 (պիրիդօքսինի հիդրոքլորիդ) ....................................1.9 մգ
  • Վիտամին B12 (ցիանկոբալամին) ...........................................2.6 մկգ
  • Վիտամին C (ասկորբինաթթու) ...............................................85 մգ
  • Վիտամին D3 (խոլեկալցիֆերոլ) .............................................200 ՄՄ
  • Վիտամին E (d,l-ալֆա-տոկոֆերոլ ացետատ) .............................15 մգ
  • Ֆոլաթթու.............................................. .................600 մկգ
  • Բիոտին (Վիտամին H) .....................................................30 մկգ
  • Նիկոտինամիդ (նիացին, վիտամին PP) .......................................18 մգ
  • Քրոմ (քրոմի քլորիդի տեսքով) ..............................................30 մկգ
  • Պղինձ (անջուր պղնձի սուլֆատի տեսքով) ......................................1 մգ
  • Երկաթ (երկաթի ֆումարատի տեսքով) ........................................27 մգ
  • Յոդ (կալիումի յոդիդի տեսքով) ............................................200 մկգ
  • Մոլիբդեն (նատրիումի մոլիբդատի դիհիդրատի տեսքով) .........................50 մկգ
  • Սելեն (նատրիումի սելենիտի տեսքով) ........................................60 մկգ
  • Ցինկ (ցինկի օքսիդի տեսքով) ...............................................11 մգ
  • Մագնեզիում (մագնեզիումի ծանր օքսիդի և մագնեզիումի ստեարատի տեսքով) ...................................53 մգ
  • Կալցիում (անջուր կալցիումի հիդրոֆոսֆատի և կալցիումի հիդրոֆոսֆատի դիհիդրատի տեսքով) .....................150 մգ
     

Օժանդակ նյութեր.  Պովիդոն, մանրաբյուրեղային ցելյուլոզա, սիլիցիումի կոլլոիդային անջուր երկօքսիդ, նատրիում կրոսկարմելոզա, մագնեզիումի ստեարատ, հիպրոմելոզա, եռէթիլ ցիտրատ, տալկ, տիտանի երկօքսիդ (E171), երկաթի կարմիր օքսիդ (E172):

 

Ցուցումներ. Պրեֆետալը վիտամիններ, հանքանյութեր և միկրոտարրեր պարունակող միջոց է, որը ցուցված է վերարտադրողական տարիքի կանանց՝ հղիությունից առաջ և ընթացքում, ինչպես նաև կերակրելու ընթացքում: Նախատեսված է լրացնելու վիտամինների, հանքանյութերի և միկրոտարրերի ավելացող պահանջարկը վերը նշված ժամանակաշրջաններում՝ պտուղը սաղմնային նյարդային խողովակի արատներից պաշտպանելու, ինչպես նաև հղիության ընթացքում երկաթի և ֆոլաթթվի անբավարարությամբ պայմանավորված սակավարյունության զարգացումը կանխարգելելու համար:

Առավելություններ.

  • Բացառիկ բաղադրություն՝ մինչև հղիությունը, ինչպես նաև  հղիության և կրծքով կերակրման ընթացքում օգտագործելու համար
  • Համապատասխանություն ամերիկյան ուղեցույցերի պահանջներին
  • Բետա-կարոտին վիտամին A-ի փոխարեն
  • Ընդունման հեշտություն (օրական 1դեղահատ)
  • Շվեցարական բարձր որակ
  • Հայտնի բրենդ ամբողջ աշխարհում (Pronatal անունով):
     

Կիրառման եղանակ և դեղաչափեր. Մեծահասակներ /վերարտադրողական տարիքի կանայք, հղի կամ կրծքով կերակրող կանայք և կանայք, որոնք պատրաստվում են հղիության. օրական 1 թաղանթապատ դեղահատ առավոտյան՝ նախաճաշի հետ, որոշակի քանակությամբ ջրով:

Երեխաներ. Պրեֆետալը նախատեսված չէ երեխաների համար:

Կողմնակի ազդեցություններ.

Իմունային համակարգի խանգարումներ. գերզգայունություն
Ստամոքս-աղիքային խանգարումներ. ցավեր որովայնի շրջանում, փորկապություն, փորլուծություն, սրտխառնոց և փսխում:
 

Հակացուցումներ.

  • Դեղամիջոցի ցանկացած բաղադրիչի նկատմամբ գերզգայունություն
  • Միաժամանակ վիտամին D-ով բուժում, գերվիտամինոզ D-ի կամ երիկամային անբավարարություն
  • Հիպերկալցեմիա (գերկալցիումարյունություն) և հիպերկալցուրիա (գերկալցիումամիզություն)
  • Երիկամներում կալցիումական քարերի առկայություն կամ մեգալոբլաստային սակավարյունություն
  • Դեղամիջոցը չպետք է ընդունվի երկաթի ավելցուկի կամ երկաթի նյութափոխանակության խանգարումներ ունեցող հիվանդների կողմից (օրինակ՝ հեմոքրոմատոզ, թալասեմիա, երկաթաբջջային սակավարյունություն)
  • Դեղամիջոցը չպետք է ընդունվի հիպերթիրեոզի դրսևորումների դեպքում:
     

Թողարկման ձև և փաթեթավորում. Բաց է թողնվում դեղատներից՝ առանց դեղատոմսի, 30 թաղանթապատ դեղահատեր պարունակող ապակե տարայով:

Պիտանիության ժամկետ. 36 ամիս:

Պահպանման պայմաններ.  Պահել սենյակային ջերմաստիճանում (15-25°C), երեխաների համար անհասանելի վայրում:

Արտադրող. «Ջինսանա ՍԱ», Վիա Մուլինի, 6934, Բիոջջիո, Շվեյցարիա:

Տես նաև.  http://www.ginsana-sa.com/