Պեպտոմետ - դոմպերիդոն 10մգ
ՍՐՏԽԱՌՆՈՑԻ ԵՎ ՓՍԽՄԱՆ ԴԵՄ
Բաղադրություն. 1 հաբում' դոմպերիդոն 10մգ:
Դեղաբուժական խումբ. Ստամոքսաղիքային ֆունկցիայի խանգարումների համար նախատեսված և պրոկինետիկ դեղամիջոց:
Ցուցումներ. Սրտխառնոցի և փսխման ախտանիշների վերացման համար:
Կիրառման եղանակ և դոզավորում. 12 տարեկան ու բարձր և 35 կգ կամ ավել քաշ ունեցող անձիք. 10 մգ (1 հաբ) մինչև օրական 3 անգամ, օրական առավելագույնը 30 մգ դեղաչափով:
Հակացուցումներ. Գերզգայունություն դոմպերիդոնի կամ այլ բաղադրիչների նկատմամբ: Իրավիճակներ, երբ ստամոքսի մոտորիկայի խթանումը կարող է վտանգավոր լինել, այսինքն՝ ստամոքս-աղիքային արյունահոսություն, մեխանիկական անանցանելիություն կամ թափածակում: Պրոլակտինոմա: Միջին կամ ծանր լյարդային անբավարարություն: Սրտի հաղորդականության երկարաձգված ինտերվալ (մասնավորապես QT), նշանակալի էլեկտրոլիտային հավասարակշռության խանգարումներ և կանգային սրտային անբավարարություն:
Զգուշությամբ. Մանկական տարիքում, ինչպես նաև հղիության և կրծքով կերակրման շրջանում կիրառել միայն բժշկի ցուցմամբ:
Հղիություն և կրծքով կերակրման շրջան. Կենդանիներին 160մգ/կգ/օր դեղաչափով դոմպերիդոնի ներմուծումը չի թողել արատածին ազդեցություն: Սակայն ինչպես դեղամիջոցների մեծ մասը, Պեպտոմետը հղիության ժամանակ պետք է նշանակել միայն այն դեպքում, երբ դրա կիրառումն արդարացված է ակնկալվող բուժական օգուտով:
Դոմպերիդոնը անցնում է կրծքի կաթ և կրծքով կերակրվող նորածինները ստանում են մոր քաշ-կարգավորված դեղաչափի 0,1%-ը: Կրծքի կաթով անցած դեղի կողմնակի ազդեցությունների առաջացումը՝ մասնավորապես սրտային ազդեցությունը չի կարող բացառվել: Ուստի եթե մայրն ընդունում է Պեպտոմետ, կրծքով կերակրումը խորհուրդ չի տրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ մոր համար ակնկալվող օգուտն արդարացնում է երեխայի համար հնարավոր վտանգը:
Թողարկման ձև. 10 հաբ բլիստերում: 3 բլիստեր (30 հաբ) ներդիր-թերթիկով ստվարաթղթե տուփի մեջ:
Արտադրող. «Ռեմեդիկա», Կիպրոս: