Օստեոակտիվ ֆորտե - Համակցված

ԱՄՈՒՐ ՈՍԿՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Բացառիկ բաղադրություն. 1 թշշացող հաբում` կալցիում (կարբոնատ) 1000մգ, վիտ. D3 10մկգ (400ՄՄ), վիտ. В6 6մգ, վիտ. С 120մգ, վիտ. К1 60մկգ, մագնեզիում (սուլֆատ) 60մգ, ինուլին 100մգ.

 

Նոր հագեցած բանաձև հետևյալ ախտաբանական վիճակների բուժման և կանխարգելման համար.

  • օստեոպորոզ,
  • ոսկրային համակարգի հետկլիմակտերիկ փոփոխություններ:


Առավելություններ.

  • Կալցիումը` բարձր խտությամբ, ապահովում է ոսկրահյուսվածքի մետաբոլիզմը:
  • Վիտամին D3 անհրաժեշտ է աղիներում կալցիումի ռեզորբցիայի և ներծծման համար:
  • Վիտամին С անհրաժեշտ է ոսկրերի կարևորագույն սպիտակուցի` կոլագենի սինթեզի համար:
  • Վիտամին К1 մասնակցում է ոսկրային սպիտակուց օստեոկալցինի սինթեզին:
  • Մագնեզիումը նպաստում է կալցիումի և վիտամին С-ի ներծծմանը, ինչպես նաև կանխում է փափուկ հյուսվածքների կալցիֆիկացիան:
  • Ինուլինը նպաստում է կալցիումի ներծծմանը, աղիքային միկրոֆլորայի վերականգնմանը և նվազեցնում է կալցիումի պատրաստուկների ընդունման հետ կապված փորկապության վտանգը:

 

Կիրառման եղանակ. 18 տարեկանից բարձր տարիքի մարդկանց համար: 1 թշշացող հաբը լուծել 200մլ ջրում: Ընդունել օրը 1 անգամ:

Թողարկման ձև. 20 թշշացող հաբ պլաստմասե խողովակի մեջ:

Արտադրող. «Քենդի» ՍՊԸ, Բուլղարիա: