Օմատոն օմեգա 3 - ձկան յուղ 1000մգ, վիտ. Е 1մգ

 

ՍՐՏԻ ԵՎ ԱՆՈԹՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Բաղադրություն. 1 պատիճում' ձկան յուղ (օմեգա-3 ճարպաթթուներ – EPA/DHA 30%) 1000մգ, վիտ. Е 1մգ:

Դեղաբուժական խումբ. Կենդանական ծագման հիպոլիպիդեմիկ միջոց:

Ցուցումներ. ՕՄԱՏՈՆ ՕՄԵԳԱ 3-ը կիրառվում է որպես օժանդակ միջոց հետևյալ վիճակների և հիվանդությունների կանխարգելման և համալիր բուժման համար.

  • հիպերտրիգլիցերիդեմիա' կապված հավելյալ քաշի, դիաբետի, գերճնշման, աթերոքսկլերոզի հետ,
  • ճարպային փոխանակության խանգարումներ,
  • սիրտ-անոթային հիվանդություններ,
  • տարբեր ծագման հոդախտեր-հոդաբորբեր,
  • աղեստամոքսային համակարգի հիվանդություններ (ստամոքսի և ՏՄԱ խոցային հիվանդություն),
  • աուտոիմուն հիվանդություններ' ցրված սկլերոզ, համակարգային սկլերոդերմիա, ռևմատոիդ հոդաբորբ,
  • ոսկրերի հիվանդություններ' կոտրվածքներ, օստոեմիելիտ, օստոպորոզ և այլն,
  • չարորակ նորագոյացություններ,
  • շաքարային դիաբետ և դրա բարդությունները,
  • հիշողության խանգարումներ, ցրվածություն, Ալցհայմերի հիվադություն,
  • մաշկային հիվանդություններ' փսորիազ, էքզեմա, նեյրոդերմիտ և այլն, տրոֆիկ խոցեր,
  • վաղաժամ ծննդաբերություն, նորածնի փոքր քաշ (մոր և պտղի առողջության պահպանում):

 

Կիրառման եղանակ և դոզավորում. Ներքին ընդունման համար, օրվա առաջին կեսին, ուտելուց հետո կամ ընթացքում, առանց ծամելու, քիչ ջրով, օրական 1-3 պատիճ: Բուժման կուրսը' առնվազն 3 ամիս: Կրկնակի կուրսերը բժշկի ցուցմամբ:

Հակացուցումներ. Գերզգայունություն բաղադրիչների նկատմամբ:

Կողմնակի ազդեցություն. Հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ:

Թողարկման ձև. 30 պատիճ ներդիր-թերթիկով ստվարաթղթե տուփի մեջ:

Արտադրող. «Էյչ Սի Քլովեր», Իսպանիա: