Օմատոն օմեգա 3 երեխաների համար - ձկան յուղ 410մգ,+ A 0.4մգ+ D3 2.5մկգ+Е 6մգ
ՏԵՍՈՂՈւԹՅԱՆ ԵՎ ՈւՂԵՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Բաղադրություն. 1 ծամովի պատիճում' ձկան յուղ (օմեգա-3 ճարպաթթուներ – EPA/DHA) 410մգ, վիտ. A 0.4մգ, վիտ. D3 2.5մկգ, վիտ. Е 6մգ, սպիտակուց 80մգ, ածխաջուր 130մգ:
Բնութագիր. ՕՄԱՏՈՆ ՕՄԵԳԱ 3 ՖՈՌ ՔԻԴՍ մրգային համով ծամովի պատիճները հատուկ պատրաստված են երեխաների համար՝ նրանց ուղեղի և տեսողական համակարգի զարգացումը ու նորմալ գործունեությունն ապահովելու նպատակով: Օմեգա-3 գերչհագեցած ճարպաթթուները բարելավում են տեսողությունը, վարքը, հիշողությունը, ուսուցումը, կարդալը և գրելը: Վիտ. A-ն նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը և տեսողական համակարգի նորմալ գործունեությանը:
Վիտ. D3-ը կարգավորում է ֆոսֆոր-կալցիումական փոխանակությունը և ոսկրերի միներալիզացիայի գործընթացները, անհրաժեշտ է հատկապես երեխաների աճող ոսկրերի և ատամների ձևավորման համար: Վիտ. Е-ն հակաօքսիդանտ է, որն արգելակում է ազատռադիկալային ռեակցիաների զարգացումը, ինչը կարող է վնասել բջջային և ենթաբջջային թաղանթները:
Ցուցումներ. ՕՄԱՏՈՆ ՕՄԵԳԱ 3 ՖՈՌ ՔԻԴՍ-ը կիրառվում է հետևյալ նպատակներով.
- ուղեղի և տեսողական ապարատի ճիշտ զարգացման և գործունեության ապահովում,
- ճանաչողական ունակությունների, գրելու, ընթերցելու բարելավում,
- տեսողության, հիշողության, ուշադրության կենտրոնացման լավացում,
- ուշադրության պակասով գերակտիվության համախտանիշ:
Համալիր բուժման մեջ.
- դեռահաս տարիքի դեպրեսիվ վիճակներ,
- մաշկային հիվանդություններ՝ փսորիազ, էքզեմա, նեյրոդերմիտ և այլն,
- ցանկացած ծագման հոդաբորբեր,
- աուտոիմուն հիվանդություններ:
Կիրառման եղանակ և դոզավորում. Ներքին ընդունման համար, օրվա առաջին կեսին, ուտելուց հետո՝ ծամելով: 2-6 տ.՝ օրական 1 ծամովի պատիճ, 6-18տ.՝ օրական 2 ծամովի պատիճ: Բուժման կուրսը' առնվազն 3 ամիս: Կրկնակի կուրսերը՝ բժշկի ցուցմամբ:
Հակացուցումներ. Գերզգայունություն բաղադրիչների նկատմամբ:
Կողմնակի ազդեցություն. Հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ:
Թողարկման ձև. 20 ծամովի պատիճ ներդիր-թերթիկով ստվարաթղթե տուփի մեջ:
Արտադրող. «Էյչ Սի Քլովեր», Իսպանիա: