Օքսիվին-ԴՖ - օքսիմետազոլինի հիդրոքլորիդ 0,025մգ
Օքսիվին-ԴՖ
Քթի կաթիլներ (0.025մգ/մլ 10մլ) 1-8 տարեկան երեխաների համար
Բաղադրությունը. 1 մլ-ում 0.025մգ օքսիմետազոլինի հիդրոքլորիդ:
Դեղաբուժական խումբը. Քթային պրեպարատներ: Դեկոնգենստատներ և ուրիշ քթային պրեպարատներ` տեղային
օգտագործման համար: Սիմպաթոմիմետիկներ՝ α 2 -ադրենոմիմետիկ: Օքսիմետազոլին
Ցուցումներ.
- Ռինիտի (սուր, ալերգիկ և վազոմոտոր)
- Ռինոսինուսիտի
- Եվստախիտի, ռինիտով պայմանավորված
- Ախտորոշիչ գործողություններից առաջ՝ քթի լորձաթաղանթի այտուցվածությունը հանելու համար
Առավելություններ.
- Արագ և երկար ազդեցություն (10-12 ժ)
- Արդյունավետ է քիչ դեղաչափով
- Բարձր որակ
- Չունի համակարգային ազդեցություն
Կիրառման եղանակ. ներքթային:
1-8 տարեկան երեխաներին ցուցված է 1-2 կաթիլ յուրաքանչյուր քթանցքում օրը 2-3 անգամ: Բուժման կուրս` ոչ
ավել քան 5-7 օր:
Հակացուցումները.
- Որևէ բաղադրիչի նկատմամբ բարձր զգայունություն
- Ատրոֆիկ ռինիտ
- Արտահայտված աթերոսկլերոզ
- Քրոնիկ սրտային անբավարարություն
- Արիթմիաներ
- Արտերիալ հիպերտենզիա
- Քրոնիկ երիկամային անբավարարություն
- Շականակագեղձի հիպերպլազիա
- Միաժամանակյա ՄԱՕ ինհիբիտորների օգտագործումը, և դրանց օգտագործումից 14 օր հետո
- Շաքարային դիաբետ
- Թիրոտոքսիկոզ, հիպերթիրեոզ
- Փակ անկյունային գլաուկոմա
- Աչքի հիվանդություններ
- Ֆեոքրոմոցիտոմա
- Պորֆիրիա
- Մինչև 1 տարեկան երեխաներ
Թողարկման ձևը. 10մլ պրեպարատ պլաստիկե կաթոցիկ-սրվակներով` առաջին բացման վերահսկման համար
հարմարեցված կափարիչով: Մեկական սրվակ՝ ստվարաթղթե տուփի մեջ, ռուսերեն ներդիր-թերթիկով:
Պահպանման պայմանները. Պահել լույսից պաշտպանված տեղում, 25° C-ից ոչ բարձր ջերմաստիճանում: Պահել
երեխաների համար անհասանելի վայրում:
Պահպանման ժամկետը. 3 տարի
Արտադրող. «Դոսֆարմ», Ղազախստան
Տե՛ս նաև http://new.dosfarm.kz/