Օքսիվին-ԴՖ - օքսիմետազոլինի հիդրոքլորիդ 0,5մգ

Քթի ցողացիր (0.5մգ/մլ 10մլ) և քթի կաթիլներ (0.5մգ/մլ 10մլ) սկսած 6 տարեկանից բարձր երեխաների համար

Բաղադրությունը. 1 մլ-ում 0.5մգ օքսիմետազոլինի հիդրոքլորիդ:

Դեղաբուժական խումբը. Քթային պրեպարատներ: Դեկոնգենստատներ և ուրիշ քթային պրեպարատներ` տեղային օգտագործման համար: Սիմպաթոմիմետիկներ՝ α2-ադրենոմիմետիկ: Օքսիմետազոլին

Ցուցումներ.

  • Ռինիտի (սուր, ալերգիկ և վազոմոտոր)
  • Ռինոսինուսիտի
  • Եվստախիտի, ռինիտով պայմանավորված
  • Ախտորոշիչ գործողություններից առաջ՝ քթի լորձաթաղանթի այտուցվածությունը հանելու համար

Առավելություններ.

  • Արագ և երկար ազդեցություն (10-12 ժ)
  • Ավելի հզոր է
  • Արդյունավետ է քիչ դեղաչափով
  • Բարձր որակ
  • Չունի համակարգային ազդեցություն

 

Կիրառման եղանակ. ներքթային:

6 տարեկանից բարձր երեխաներին և մեծահասակներին ցուցված է 1 ցողաշիթ` յուրաքանչյուր քթանցքում օրը 2-3 անգամ: 6 տարեկանից բարձր երեխաներին և մեծահասակներին ցուցված է 1-2 կաթիլ յուրաքանչյուր քթանցքում օրը 2-3 անգամ: Խորհուրդ չի տրվում օգտագործել օրը 3 անգամից ավել: Արդյունքը տեսանելի է 3-րդ օրը: Բուժման կուրս` ոչ ավել քան 5-7 օր:

 

Հակացուցումները.

  • Շաքարային դիաբետ
  • Փակ անկյունային գլաուկոմա
  • Վահանաձև գեղձի հիվանդություններ
  • Հիպերտոնիկ հիվանդություն
  • Ատրոֆիկ ռինիտ
  • Որևէ բաղադրիչի նկատմամբ բարձր զգայունություն
  • Արտահայտված աթերոսկլերոզ
  • Խրոնիկ սրտային անբավարարություն
  • Արիթմիաներ
  • Խրոնիկ երիկամային անբավարարություն
  • Շականակագեղձի հիպերպլազիա
  • Միաժամանակյա օգտագործումը ՄԱՕ ինհիբիտորի
  • Աչքի հիվանդություններ
  • Ֆեոքրոմոցիտոմա
  • Պորֆիրիա

 

Թողարկման ձևը. 10մլ պրեպարատ շականակագույն պլաստիկե սրվակներում՝ դեղաչափիչ-պոմպով: Մեկական սրվակ՝ ստվարաթղթե տուփի մեջ, ռուսերեն  ներդիր-թերթիկով:

10մլ պրեպարատ պլաստիկե կաթոցիկ-սրվակներով` առաջին բացման վերահսկման համար հարմարեցված կափարիչով: Մեկական սրվակ՝ ստվարաթղթե տուփի մեջ, ռուսերեն  ներդիր-թերթիկով:

Պահպանման պայմանները. Պահել լույսից պաշտպանված տեղում, 25° C-ից ոչ բարձր ջերմաստիճանում: Պահել երեխաների համար անհասանելի վայրում:

Պահպանման ժամկետը. 3 տարի

Արտադրող.  «Դոսֆարմ», Ղազախստան