
ՆովոՌելաքս Տոնուս
Պարզապես RELAX...
Բաղադրություն. 1 կոշտ դոնդողապատ պատճում' կատվախոտի հանուկ 100մգ, պասիֆլորայի հանուկ 100մգ, երիցուկի հանուկ 100մգ, սրոհունդի հանուկ 60մգ:
Ցուցումներ.
- Ճնշվածություն, տագնապային վիճակ, «հուսալքվածություն»
- Նյարդային լարվածություն, հուզական անկայունություն, դեպրեսիա
- Նևրոզներ, քննաշրջան, «կառավարչի համախտանիշ»
- Դյուրագրգռություն, անհանգստություն
- Քնի խանգարումներ, անքնություն:
Բացի այդ, ՆովոՌելաքս կարելի է կիրառել նաև հետևյալ դեպքերում.
- Նախադաշտանային կամ դաշտանադադարային խանգարումներ
- Աղեստամոքսային ուղու ֆունկցիոնալ խանգարումներ
- Ծխելը թողնելու գործընթացի թեթևացում:
Առավելություններ.
- Բուսական ծագման բարձրորակ բաղադրիչներ
- Լավ տանելիություն
- Կախվածության, ընտելացման և հանման համախտանիշի զարգացման բացառում:
Զգուշացում. Խորհուրդ է տրվում մեծահասակներին և 14 տ.-ից բարձր երեխաներին: Հղիության և կրծքով կերակրման ժամանակ ընդունել միայն բժշկի նշանակմամբ և հսկողության տակ: Խորհուրդ է տրվում ցուցաբերել զգուշություն տրանսպորտային միջոցների և ուշադրության կենտրոնացում պահանջող այլ մեխանիզմների կառավարման մեջ: Ընդունումը պետք է դադարեցնել պատրաստուկի որևէ բաղադրիչի հանդեպ գերզգայունության զարգացման դեպքում:
Սննդային արժեք. 100գ-ը պարունակում է 31,07կկալ/129,70կՋ, ածխաջրեր՝ <0,16գ, սպիտակուցներ՝ 4,168, ճարպեր՝ 1,6գ:
Ակտիվ նյութի անվանում |
Քանակությունը 1 պատիճում(թույլատրելի քանակը մեկ ընդունման ժամանակ) |
Կիրառման բարձրագույն թույլատրելի քանակը մեկ ընդունման ժամանակ |
Կատվախոտի հանուկի |
100մգ |
200մգ |
Չարչարածաղկի հանուկ |
100մգ |
200մգ |
Երիցուկի հանուկ |
100մգ |
200մգ |
Սրոհունդի հանուկ |
60մգ |
120մգ |
Կիրառման եղանակը. Ընդունում են ներքին եղանակով' բավականաչափ ջրով: Մեծահասակները և 12 տ.-ից բարձր երեխաներն ընդունում են 1 պատճից օրական 2 անգամ:
Ընդունման տևողություն. Խորհուրդ է տրվում օգտագործել 2 շաբաթ։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է երկարատև օգտագործում։
Թողարկման ձև. 30 պատիճ պլաստմասե տարայում, ստվարաթղթե տուփի մեջ։
Պահպանման պայմաններ. պահպանել 25 °C-ից ոչ բարձր ջերմիստաճանում, փակ վիճակում, երեխաների համար անհասնելի վայրում։
Պահպանման ժամկետը 2 տարի:
Արտադրող . «Տոնուս-Լես» ՍՊԸ