Նանոպլաստ ֆորտե
ՑԱՎԱՑՈՂ ՏԵՂԵՐ ՈւՆԵ՞Ք, ՆԱՆՈՊԼԱՍՏ ԴՈւՔ ՓԱԿՑՐԵՔ
Բաղադրություն. Նորարարություն` նանոտեխնոլոգիաների և արևելյան բժշկության համակցություն:
Հիպոալերգեն, մարմնագույն պոլիմերային թաղանթ` պատված հազվահողային մագնիսական նյութերի նանոփոշով և պաշտպանված թղթե շերտով, որը կիրառումից առաջ պետք է հեռացնել:
Ազդեցության մեխանիզմը. Նանոպլաստ Ֆորտե® սպեղանու բուժական ազդեցությունը հիմնված է բորբոքման օջախում խորը մեղմ ջերմության և հաստատուն մագնիսական դաշտի միաժամանակյա ազդեցության վրա:
Ինֆրակարմիր ճառագայթում արձակող նանոփոշին ակտիվանում է մինչև մարմնի ջերմաստիճանը տաքանալիս և ապահովում է երկարատև (մինչև 12 ժամ), մեղմ և խորը ջերմային ազդեցություն բորբոքման օջախում: Միաժամանակ այդ նանոփոշին ախտահարման օջախի վրա ազդում է թույլ հաստատուն մագնիսական դաշտով: Նման համակցությունը հանգեցնում է բորբոքման օջախում արյան և ավշի շրջանառության արագացման, արյան կանգի նվազեցման, երակային հետհոսքի բարելավման, տեղային նյութափոխանակության լավացման: Արդյունքում զարգանում է սպեղանու ցավազրկող և հակաբորբոքային էֆեկտը, արագանում է ախտահարված տեղամասի բնական ապաքինման գործընթացը:
Նանոպլաստ Ֆորտե® բուժիչ սպեղանին թուլացնում է մկաններն ու կապանները, նպաստում այտուցների նվազմանը, հենաշարժական համակարգի ֆունկցիաների վերականգնմանը, փափուկ հյուսվածքների (մաշկ, մկաններ, կապաններ) և հոդերի վնասվածքների ժամանակ հեմատոմաների և կապտուկների ներծծմանը:
Ցուցումներ. Նանոպլաստ Ֆորտե® ցավազրկող, հակաբորբոքային բուժիչ սպեղանին հենաշարժական համակարգի հիվանդությունների բուժման նոր ստանդարտ է: Անցնելով ապացուցողական բժշկության հիման վրա կատարված կլինիկական հետազոտություններ` Նանոպլաստ Ֆորտե® բուժիչ սպեղանին ցույց է տվել բարձր արդյունավետություն և անվտանգություն ինչպես սուր վիճակների պաշարման, այնպես էլ հոդերի, ողնաշարի, մկանների և կապանների տարբեր հիվանդությունների կուրսային բուժման մեջ:
- Հոդաբորբեր, այդ թվում նաև ռևմատիկ:
- Արթրոզներ:
- Օստեոարթրիտ, այդ թվում` ծնկան, կոնքազդրային և ուսահոդերի:
- Սպոնդիլոարթրոզներ:
- Պարանոցային օստեոխոնդրոզ, այդ թվում նաև դրա դրսևորումները գլխացավի, գլխապտույտների, վերին վերջույթների զգացողության խանգարումների տեսքով:
- Կրծքային օստեոխոնդրոզ:
- Գոտկային օտոսխոնդրոզ, գոտկացավ (լյումբագո), նստաբորբ (իշիաս), տեղային ցավային համախտանշով ուղեկցվող ողնաշարի այլ հիվանդություններ:
- Պարանոցի, մեջքի, գոտկատեղի ցավեր օստեոխոնդրոզի և նյարդերի ճզմման ֆոնի վրա:
- Միջկողային նևրալգիաներ:
- Փափուկ հյուսվածքների փակ վնասվածքներ` սալջարդ, մկանների և կապանների պրկում (ձգվածություն):
- Ներուղղված հոդախախտեր:
- Մաշկային հեմատոմաներ և կապտուկներ:
- Մարզական վնասվածքներ:
Նանոպլաստ Ֆորտե® բուժիչ սպեղանին կարող է հիանալի այլընտրանք լինել այն հիվանդների համար, ովքեր չեն կարող օգտագործել ներքին ընդունման ՈՍՀՄ աղեստամոքսային համակարգի խնդիրների պատճառով:
Առավելություններ.
- Սպեղանու կիրառումը հարմար է և հաճելի:
- Թողնում է երկարատև ազդեցություն` մինչև 12 ժամ:
- Չի սահմանափակում շարժումները:
- Չի թողնում հետքեր մաշկին և հագուստին:
- Անհոտ է:
- Չի պարունակում ՈՍՀՄ և հորմոններ:
- Գործնականապես զուրկ է կողմնակի ազդեցությունից:
- Չունի տարիքային սահմանափակումներ:
Հակացուցումներ. Հղիություն: Բաց վերքեր:
Զգուշությամբ. Գերզգայուն, ալերգիայի հակում ունեցող մաշկի դեպքում:
Կիրառման եղանակ. Բուժիչ սպեղանին փակցվում է չոր մաքուր մաշկի անհանգստացնող շրջանում մինչև 12 ժամով: Հաջորդ սպեղանին նույն տեղում կարելի է փակցնել 6 ժամից ոչ շուտ: Արգելվում է նույն սպեղանին կիրառել կրկնակի:
Բուժման տևողությունը.
- սուր ցավային համախտանիշ` 3-9 օր,
- հոդերի և ողնաշարի քրոնիկական հիվանդությունների սրացում` մինչև 9 օր, ավելի քան 1-ական շաբաթ ընդմիջումներով,
- մարզական վնասվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդներ, մկանների և կապանների պրկումներ, հեմատոմաներ, կապտուկներ` կախված ծանրության աստիճանից` 3-6 օր, երբեմն մինչև 9 օր:
Թեթև այրոցի և ջերմության զգացողությունը սպեղանու բուժական ազդեցության հատվածում նորմալ երևույթ է և չի պահանջում օգտագործման դադարեցում:
Բուժիչ սպեղանին կարելի է օգտագործել ինչպես ինքնուրույն, այնպես էլ համալիր բուժման մեջ: Համատեղելի է այլ դեղամիջոցների հետ, արտաքին օգտագործման այլ միջոցներից բացի: Կարելի է կիրառել նաև ֆիզիոթերապիայի, բուժական մարմնամարզության և մերսման հետ համատեղ:
Կողմնակի ազդեցություն. Շատ հազվադեպ հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ ցանավորման կամ քորի տեսքով, հատկապես գերքրտնարտադրության ֆոնի վրա: Սպեղանին հանելուց հետո այս նշաններն արագ անցնում են: Կայուն ռեակցիաների դեպքում դադարեցնել կիրառումը և դիմել բժշկի:
Թողարկման ձև. 3 սպեղանի (7x9սմ կամ 9x12սմ)` փաթեթում կնքված, ստվարաթղթե տուփի մեջ:
Արտադրող. «Գույչժոու Մյաոյաո Ֆարմասյութիքլ», Չինաստան: Մշակող և պատվիրող` «ՆանոՏեկ Ֆարմա» ՍՊԸ, Ռուսաստան:
Տե՜ս նաև. http://www.nanoplast-forte.ru