Մետրոֆունգին - մետրոնիդազոլ 100մգ+միկոնազոլի 100մգ

Մետրոֆունգին. անփոխարինելի միջոց  հեշտոցային վարակների դեպքում

Բաղադրություն. 1 հեշտոցային պարկուճում՝ մետրոնիդազոլ 100մգ, միկոնազոլ 100մգ:

Դեղաբուժական խումբհամակցված հակամանրէայինհակասնկայինհակապրոտոզոալ միջոց:

Ցուցումներ. Մետրոֆունգինը օգտագործվում է տրիխոմոնադներով և/կամ կանդիդային

սնկերով պայմանավորված հեշտոցի վարակների տեղային բուժման համար.

  • բակտերիալ վագինոզ
  • տրիխոմոնիազ
  • կանդիդոզային վագինիտ

Դեղաչափը և օգտագործման եղանակը

Կուլ չտա՛լ:

Մետրոֆունգինը  կիրառում են ներհեշտոցային եղանակով՝ տեղադրում են պարկուճի բութ մասով հեշտոցի մեջ.

  • բակտերիալ վագինոզի ժամանակ՝ 1 հեշտոցային պարկուճ, օրը 1-2 անգամ՝ 10 օրվա ընթացքում;
  • տրիխոմոնիազի ժամանակ՝ 1 հեշտոցային պարկուճ, օրը 1 անգամ՝ 10 օրվա ընթացքում;
  • կանդիդոզային վագինիտի ժամանակ՝ 1 հեշտոցային պարկուճ, օրը 1 անգամ՝ 10 օրվա ընթացքում:

 

Հակացուցումներ. գերզգայունություն դեղամիջոցի բաղադրիչների նկատմամբ, լյարդի ծանր անբավարարություն, էպիլեպսիա,

հղիության I եռամսյակ, կրծքով կերակրման շրջան, պորֆիրիա:

Հակացուցված է ալկոհոլի օգտագործումը բուժման ընթացքում և բուժումից 3 օր հետո, ինչպես նաև Մետրոֆունգինի հետ

միաժամանակ դիսուլֆիրամի կիրառումը բուժման ժամանակ և բուժումից հետո 2 շաբաթվա ընթացքում:

 

Պահպանում. պահել 15 - 25 oС ջերմաստիճանային պայմաններում, խոնավությունից, լույսից պաշտպանված, երեխաների համար անհասանելի վայրում:

Թողարկման ձև5 հեշտոցային ժելատինե պարկուճ բլիստերում,  2 բլիստեր (10 պարկուճ) ստվարաթղթե տուփի մեջ, ներդիր-թերթիկ հետ միասին:

Արտադրող. «Մինսկինտերկապս» Բելառուս:

Տես նաևwww.mic.by