Լակտոֆլոր քիդս - Համակցված
ՊՐՈԲԻՈՏԻԿ ՀԱՏԿԱՊԵՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Բաղադրություն. 1 փաթեթիկում (1գ)` ինուլին (պրեբիոտիկ) և 7 տեսակի հատուկ ընտրված 1 մլրդ կենսունակ կաթնաթթվային բակտերիաներ. Lactobacillus helveticus, L. acidophilus, L. bulgaricus, Bifidobacterium bifidum, B. infantis, B. longum, Str. thermophilus:
Ցուցումներ.
- հակաբիոտիկաբուժումից կամ վարակից հետո զարգացած լուծ,
- վիրուսային և բակտերիալ աղիքային վարակներ,
- վքնածություն և մետեորիզմ,
- իմունիտետի սեզոնային անկում,
- ճամփորդության հետ կապված աղիքային խանգարումներ:
Առավելություններ.
- Սինբիոտիկ է` պարունակում է ինչպես պրոբիոտիկ օգտակար մանրէներ, այնպես էլ պրեբիոտիկ ինուլին:
- Փաթեթիկի փոշենման պարունակությունը, դյուրությամբ լուծվելով ջրի կամ սննդի մեջ, հարմար է կիրառել նորածինների և մանուկների մոտ:
- Չի պարունակում գլյուտեն, ԳՄՕ կամ պահածոյացնող նյութեր:
Կիրառման եղանակ. Փաթեթիկի պարունակությունը լուծել եռացրած գոլ ջրի, կաթի կամ հյութի մեջ և ընդունել ուտելու ընթացքում:
- Մինչև 2 տարեկան երեխաների համար՝ 1 փաթեթիկ օրական 1 անգամ:
- 2-12 տարեկան երեխաների համար՝ 1 փաթեթիկ օրական 2 անգամ:
Թողարկման ձև. 10 փաթեթիկ ստվարաթղթե տուփի մեջ:
Պահպանման պայմաններ. Պահել չոր, մութ տեղում, սենյակային ջերմաստիճանում:
Արտադրող. «Քենդի» ՍՊԸ, Բուլղարիա: