Էլժինա - համակցված
Էլժինա
Ձեր խնդիրը լուծելի է
Բաղադրություն. 1 հեշտոցային հաբում՝ օրնիդազոլ 500մգ, նեոմիցին 65 000ՄՄ, էկոնազոլ 100մգ, պրեդնիզոլոն 3մգ:
Դեղաբուժական խումբ. համակցված հակամանրէային, հակասնկային, հակապրոտոզոալ միջոց + գլուկոկորտիկոստերոիդ:
Ցուցումներ.
- բակտերիալ վագինիտ, հարուցված թարախածին ֆլորայով
- վուլվովագինիտ, հարուցված խմորասունկ (Candida) ցեղի սնկերով
- վագինիտ՝ պայմանավորված խառը վարակներով
Դեղաչափը և օգտագործման եղանակը
Նախատեսված չէ ներքին օգտագործման համար: Կուլ չտա՛լ:
Էլժինա դեղամիջոցը կիրառում են ներհեշտոցային եղանակով. հաբը նախապես թրջել եռացրած, սառեցված ջրի մեջ 20-30 վայրկյանի ընթացքում, խորը ներդնել հեշտոցի մեջ: Կիրառել օրական 1 անգամ քնելուց առաջ: Բուժման կուրսը կազմում է՝ 6-9 օր:
Թույլատրելի է օգտագործել դաշտանային ցիկլի ընթացքում:
Հակացուցումներ. գերզգայունություն դեղամիջոցի բաղադրիչների նկատմամբ, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ, հեմատոպոեզի խանգարումներ, հղիություն և կրծքով կերակրման շրջան, երեխաներ և դեռահասներ մինչև 18տարեկան:
Պահպանում. պահել մինչև 25 oС ջերմաստիճանային պայմաններում, խոնավությունից, լույսից պաշտպանված, երեխաների համար անհասանելի վայրում:
Թողարկման ձև. 3 հեշտոցային հաբ բլիստերում, 3 բլիստեր (9 հաբ) ստվարաթղթե տուփի մեջ, ներդիր-թերթիկի հետ միասին:
Արտադրող. «Վերտեքս», Ռուսաստան: