Դիկլոտոն 75մգ/3մլ - դիկլոֆենակ նատրիում 75մգ
Բաղադրություն. 1 մլ լուծույթում՝ դիկլոֆենակ նատրիում 25մգ:
Դեղաբուժական խումբ. Ոչ ստերոիդային հակաբորբոքային և հակառևմատոիդ դեղամիջոցներ
Ցուցումներ. Սուր ցավեր հետևյալ պաթոլոգիաների դեպքում.
- Նևրիտներ, նյարդարմատաբորբ (ռադիկուլիտ), գոտկացավ, իշիալգիա
- Վիրահատական միջամտություններ, վնսավածքներ;
- Բարձիկաբորբեր (բուրսիտներ), ջլաբորբեր (թենդինիտներ), մկանաբորբեր;
- Երիկամային և լեղապարկային սուր ցավ (կոլիկ)
- Ոսկրահոդախտ, ռևմատոիդ հոդաբորբ;
- Հոդատապ, Բեխտերևի հիվանդություն;
- Ատամնացավեր, գլխացավեր, միգրեն;
- Ալգոդիսմենորեա, գինեկոլոգիական ցավային համախտանիշներ:
Հակացուցումներ.
- Գերզգայունություն դիկլոֆենակի, այլ ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցների կամ դեղամիջոցի ցանկացած բաղադրիչի նկատմամբ;
- Խոց, ստամոքսաղիքային արյունահոսություններ` առկա կամ անամնեզում;
- Ծանր երիկամային, լյարդային և սրտային անբավարարություն;
- Սրտի իշեմիկ հիվանդություն, ծայրամասային կամ գլխուղեղի անոթների հիվանդություն;
- Հղիության վերջին եռամսյակ;
- Խորհուրդ չի տրվում մինչև 18 տարեկան երեխաներին և դեռահսաներին;
- Հեղձուկ (ասթմա)` անամնեզում (ներերակային ինֆուզիաների դեպքում);
- Հեմորագիայի բարձր ռիսկ ունեցող վիրահատություններ (ներերակային ինֆուզիաների դեպքում);
- Հիպովոլեմիա կամ ջրազրկում (ներերակային ինֆուզիաների դեպքում):
Կիրառման եղանակ և դոզավորում.
- Ներմկանային ներարկում. 1 սրվակ օրական մեկ անգամ (ծանր դեպքերում՝ օրական 2 անգամ), առավելագույնը՝ 150 մգ/օրական (2 սրվակ):
- Երիկամային սուր ցավեր. 1 սրվակ՝ ներմկանային, անհրաժեշտության դեպքում կարելի է ներարկել երկրորդ սրվակը՝ 30 րոպեից:
- Հետվիրահատական ցավերի դեպքում. 1 սրվակ՝ ներերակային ինֆուզիայի ձևով՝ 30 րոպեից մինչև 2 ժամվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում ներարկումը կարելի է կրկնել 4-6 ժամ հետո՝ չգերազանցելով 150մգ/օրական դեղաչափավորումը:
- Հետվիրահատական ցավերի կանխարգելում. վիրահատությունից հետո 25-50մգ՝ ներերակային ինֆուզիայի ձևով՝ 15 րոպեից մինչև 1 ժամվա ընթացքում, որից հետո կարելի է կրկնել՝ 5մգ/ժամ արագությամբ՝ չգերազանցելով 150մգ/օրական դեղաչափավորումը:
Ներերկայաին ինֆուզիայի համար լուծույթի պատրաստում. 1 սրվակը լուծել 100-500մլ ֆիզլուծույթում՝ ավելացնելով NaHCO3-ի 8,4% (0,5 մլ) կամ 4,2% (1 մլ) լուծույթ: Ներարկել միայն թափանցիկ լուծույթ:
Դիկլոտոնը արգելվում է ներարկել բոլյուսային ներարկման ձևով:
Պահպանում. Պահպանել 25°C ջերմաստիճանից ոչ բարձր պայմաններում: Չսառեցնել:
Փաթեթավորում. Դիկլոֆենակ նատրիում 75մգ/3մլ, N5 սրվակներ՝ ներդիր-թերթիկով ստվարաթղթե տուփի մեջ:
Արտադրող. «Մեդոքեմի» ՍՊԸ, Կիպրոս: