Դեպրիմ - սուլֆամեթոքսազոլ 400մգ, տրիմեթոպրիմ 80մգ
ԿՐԿՆԱԿԻ ՀԱՂԹԱՆԱԿ
Ընդունել միայն բժշկի ցուցմամբ
Բաղադրություն. 1 հաբում' սուլֆամեթոքսազոլ 400մգ, տրիմեթոպրիմ 80մգ:
Դեղաբուժական խումբ. Լայն սպեկտրի համակցված հակամանրէային դեղամիջոց:
Ցուցումներ.
- Միզասեռական համակարգի ինֆեկցիաներ
- Շնչուղիների ինֆեկցիաներ
- Քիթ-կոկորդ-ականջի ինֆեկցիաներ
- Ստամոքս-աղիքային համակարգի ինֆեկցիաներ
- Մաշկի և փափուկ հյուսվածքի ինֆեկցիաներ
- Հենաշարժիչ համակարգի ինֆեկցիաներ:
Համալիր բուժում.
- Բրուցելիոզ
- Մալարիա
- Տոքսոպլազմոզ:
Կիրառման եղանակ և դոզավորում. Ըստ բժշկի նշանակման: Ներքին ընդունման համար՝ ուտելու ժամանակ:
Ստանդարտ դոզավորումը սուր վարակների դեպքում.
- Չափահասներ և 12տ.-ից բարձր երեխաներ ՝ 960մգ (2 հաբ) օրական 2 անգամ
- 6-12տ. երեխաներ՝ 480մգ (1 հաբ) օրական 2 անգամ
Բուժման միջին տևողությունը սուր վարակների դեպքում՝ 5-7 օր, ընդ որում վարակի ախտանիշներն անհետանալուց հետո պետք է ընդունել ևս 2 օր:
Հակացուցումներ.
Գերզգայունություն; լյարդային և/կամ երիկամային անբավարարություն; ապլաստիկ անեմիա; վիտամին B12-պակասորդային անեմիա; ագրանուլոցիտոզ; լեյկոպենիա; գլյուկոզ-6-ֆոսֆատդեհիդրոգենազի անբավարարություն; հղիություն և լակտացիա; մինչև 3 ամսական երեխաներ; հիպերբիլիռուբինեմիա երեխաների մոտ:
Թողարկման ձև. 10 հաբ բլիստերում: 2 բլիստեր (20 հաբ) ներդիր-թերթիկով ստվարաթղթե տուփի մեջ:
Արտադրող. «Ռեմեդիկա», Կիպրոս:
Տես նաև. http://www.remedica.eu